Նաղաշ Հովնաթան

Նկարիչ, բանաստեղծ

Գևորգ Աբովյան

Երաժշտագետ, թատերական գործիչ

Սեդրակ Տեր-Սարգսենց

Գրող, հրապարակախոս, պետական գործիչ

Սազայի

Աշուղ

Ակիմ Թամիրով

Դերասան

Նինա Օկսենտյան

Երգեհոնահար

Էլլադա Չախոյան

Օպերային երգչուհի

Իդա Քավաֆյան

Ջութակահար, ալտահար

Աշոտ Համբարձումյան

Գեղանկարիչ, բեմանկարիչ

Վահագն Մարգարյան

Օպերային երգիչ, դերասան

 

 

 

 

ՄԱՆՈՒԿ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գեղանկարիչ

18 հոկտեմբեր, 1918 - 15 հունվար, 1984

Ծնվել է ՌԴ Եկատերինոդար քաղաքում (այժմ` Կրասնոդար): Եղել է Հայրենական Մեծ պատերազմի մասնակից: 1938թ. ավարտել է Երևանի գեղարդ տեխնիկումը (այժմ` Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան), 1950թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Նույն թվականից դասավանդել է ինստիտուտում (1967թ-ից` պրոռեկտոր, 1976թ-ից` պրոֆեսորի պաշտոնակատար)։ Ստեղծագործել է հիմնականում հաստոցային գրաֆիկայի բնագավառում: Աշխատանքներից են` «Բանջարանոց» (1956թ.), «Նորքի ճանապարհը» (1958թ.), «Ալավերդի» (1962թ.), «Երևանը երեկոյան» (1967թ.) և այլն: 1952թ-ից մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների: 1963թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար