Հովհաննես Գայայան

Բառարանագիր

Շարասան

Դեղագործ, թատերագետ

Գեղամ Բարսեղյան

Արձակագիր, լրագրող

Գրիգոր Ներսիսյան

Բանաստեղծ, հարապարակախոս

Հակոբ Գույումճյան

Բանաստեղծ, արձակագիր, լրագրող

Գոռ Կիրակոսյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ՄԿՐՏԻՉ ՔԱՄԱԼՅԱՆ

Գեղանկարիչ

18 փետրվար, 1915 - 19 մարտ, 1971

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Կարս քաղաքում: 1941թ. ավարտել է Թիֆլիսի գեղարվեստի ակադեմիան: 1946թ-ից դասավանդել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ Նրան են աշակերտել մի շարք տաղանդավոր հայ նկարիչներ` Մինաս Ավետիսյան, Աշոտ Մելքոնյան, Մարտին Պետրոսյան, Ռաֆայել Աթոյան և այլք: Վաղ շրջանի գեղանկարները մտերմիկ բնույթի են, հետագայում` առավել ընդհանրացված և դեկորատիվ: Գործերից են` «Ինքննկար» (1946թ.), «Վաստակավոր արտիստուհի Մարիա Չմշկյան» (1952թ.), «ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Նար Հովհաննիսյան» (1953թ.), «Աշխատանք և սեր» (1962թ.), մոնումենտալ-դեկորատիվ գործերից են` «Հայաստանի բարիքները» պաննո Մոսկվայի «Արմենիա» կինոթատրոնի ճեմասրահում (1970թ.), ՀԽՍՀ ԳԱ Կենսաքիմիայի ինստիտուտի շենքի ճակատի խճանկարը (համահեղինակներ` Ցոլակ Ազիզյան, Կարապետ Եղիազարյան, 1970թ.): Անհատական ցուցահանդես է ունեցել Երևանում (1973թ., հետմահու): Աշխատանքներից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում: 1965թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար