Հովհաննես Գայայան

Բառարանագիր

Շարասան

Դեղագործ, թատերագետ

Գեղամ Բարսեղյան

Արձակագիր, լրագրող

Գրիգոր Ներսիսյան

Բանաստեղծ, հարապարակախոս

Հակոբ Գույումճյան

Բանաստեղծ, արձակագիր, լրագրող

Գոռ Կիրակոսյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ԼԵՎՈՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Ճարտարապետ

6 ապրիլ, 1924 - 28 սեպտեմբեր, 2001

Ծնվել է Լենինականում (այժմ` Գյումրի): 1951թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1951-2001թթ եղել է Հայարդնախագիծ ինստիտուտի ճարտարապետաշինարարական բաժնի պետը: Նրա համահեղինակային նախագծերով Երևանում իրականացվել են բնակելի տներ Գարեգին Նժդեհի հրապարակում (1957թ.), Վ.Տերյան փողոցում (1961թ.), «Ինտուրիստ» հյուրանոցը (1973-85թթ, այժմ` «Արմենիա-2»), ԵԵԿԹ շենքը (1986թ.), Մատենադարանի ստորգետնյա գրապահոցը (1988-89թթ), մարզադահլիճ (1987թ.), Սևանում` «Կապուտակ Սևան» պանսիոնատի քոթեջները (1976-83թթ), մարզադահլիճ (1987թ.), ամառանոցային տներ` Դիլիջանում, Արզականում, Ծաղկաձորում (1960-61թթ), «Բարեկամություն» պիոներճամբարը Սոչիում (1985թ.), վերակառուցվել Մոսկվայի Հայ մշակույթի տունը (1981-84թթ) և այլն: 1962թ. արժանացել է Երիտասարդ ճարտարապետների ստեղծագործության համամիութենական «Տարվա լավագույն կառույց», 1994թ.` միջազգային ստուգատեսների դափնեկրի կոչման, 1972թ.` Հայաստանի վաստակավոր ճարտարապետի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար