
Ռուբեն Զարդարյան
Արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ

Սամվել Սաֆարյան
Ճարտարապետ

Գուրգեն Հարությունյան
Դերասան

Հոբոս Ապեր
Մանկագիր, բանաստեղծ

Մայրանուշ Պարոնիկյան
Դերասանուհի

Ռոբերտ Նալբանդյան
Բեմանկարիչ

Հովակ Գալոյան
Դերասան

Բակուր
Արձակագիր

Գևորգ Կակոսյան
Օպերային երգիչ

Մարիամ Շահինյան
Մշակույթի գործիչ

Հասմիկ Ավետիսյան
Գեղանկարչուհի

Մարինե Զաքարյան
Կինոռեժիսոր
ԳԱՌՆԻԿ ՍՄԲԱՏՅԱՆ

28 նոյեմբեր, 1929 - 24 փետրվար, 2003
Ծնվել է Լենինականում (այժմ` Գյումրի): 1952թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1958թ.` Լենինգրադի արվեստի բարձրագույն դպրոցը` Վ.Մուխինայի արվեստանոցը:1962թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ, 1984-87թթ` միության առաջին քարտուղարը, 1988թ-ից` Հայաստանի Արվեստի հիմնադրամի նախագահը: 1970-78թթ դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: Հեղինակել է մոնումենտալ խճանկարներ, որմնանկարներ, ինչպես նաև բազմաթիվ յուղաներկ աշխատանքներ: Գործերից են` Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի ֆասադին տեղադրված «Հայաստան» խճանկարը, Ստեփանավանում` «Արգիշտին` որսի ժամանակ», Գյումրիում` «Գյումրվա հարսանիք», Սևանում` «Աստղիկի ծնունդը» խճանկարները, մի շարք որմնանկարներ Երևանում և Մոսկվայում: Նկարիչը նաև կոմպոզիցիոն կտավների, դիմանկարների, բնանկարների և այլ ժանրերում արված գործերի հեղինակ է: 1958թ-ից մասնակցել է մի շարք ցուցահանդեսների Հայաստանում և արտերկրում` Լոնդոն (1967թ.), Մոսկվա (1971թ., 1983թ., բրոնզե մեդալ` «Ազատ Շերենց» դիմանկարի համար), Լյուքսեմբուրգ (1988թ., մրցանակ` «Աշուն» և «Դստեր դիմանկարը» գործերի համար), Վալենս (1991թ., Ֆրանսիա), Փարիզ (1994թ.), Լեհաստան (1995թ.) և այլն: Աշխատանքները գտնվում են ՀԱՊ-ում, Հայաստանի և արտերկրի մասնավոր հավաքածուներում: 1983թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: Մահացել է Երևանում: