ԵՐԵՄ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Քանդակագործ

14 փետրվար, 1922 - 19 օգոստոս, 1985

Ծնվել է Երևանում: 1938-41թթ սովորել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղանկարչության բաժնում, 1945-50թթ` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի քանդակագործության բաժնում: 1941-45թթ մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: 1949-56թթ դասավանդել է Երևանի գեղարվեստի ուսումնարանում, 1961թ-ից` գեղարվեստաթատերական ինստիտուտում: Ստեղծագործել է հաստոցային և մոնումենտալ քանդակագործության ասպարեզներում: Նրա դիմաքանդակներին և մոնումենտալ երկերին բնորոշ է վավերականությունը և կոթողային հնչողությունը: Լավագույն գործերից են` «Սպասում: Մայրը» (1967թ., գրանիտ, Դոնի Ռոստովի Սբ. Խաչ եկեղեցու թանգարան), «Ժ.Սրապյան» (1977թ., բրոնզ) դիմաքանդակները, Ղազարոս Աղայանի (1959թ., բրոնզ, Երևանի Ղ.Աղայանի անվան դպրոցի առջև), Նելսոն Ստեփանյանի (1960թ., բրոնզ, բազալտ, Ստեփանակերտ) կիսանդրիները, Հայրենական Մեծ պատերազմում զոհված հոկտեմբերյանցիների հիշատակին նվիրված հուշարձանը (1970թ., ֆելզիտ, ՀՀ Արմավիրի մարզի Հոկտեմբեր գյուղում), Մովսես Խորենացու հուշարձանը Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի առջև (1965թ., բազալտ), Գյումրու երկաթուղային կայարանի ճակատի հարթաքանդակները (1978թ., տուֆ, համահեղինակ` Սարգիս Յուխանյան): 1945թ-ից մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների: 1972թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար