Աղավնի Փափազյան

Դերասանուհի

Մանյա Ղազարյան

Արվեստաբան

Ռոպեր Հատտեճյան

Արձակագիր, հրապարակախոս

Արբի Ավանեսյան

Կինոռեժիսոր, բեմադրիչ

Սամվել Մուրադյան

Գրականագետ

Սամվել Բաղդասարյան

Խեցեգործ, գեղանկարիչ

Մարտին Ուլիխանյան

Կոմպոզիտոր, կլառնետահար

Արսեն Գրիգորյան

Դերասան, հաղորդավար, երգիչ

 

 

 

 

ԳԵՎՈՐԳ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Բեմանկարիչ

15 մայիս, 1923 - 5 օգոստոս, 2002

Ծնվել է Երևանում: 1941թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1950թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1942-45թթ մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: 1951թ-ից եղել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի գլխավոր նկարիչը: Հանրապետության թատրոններում կատարել է շուրջ 130 բեմադրության գեղարվեստական ձևավորում, որոնցից 100-ը Պատանի հանդիսատեսի թատրոնում` Գ.Յաղջյանի «Ոսկի քաղաք» (1954թ.), «Գիշերային հրաշք» (1960թ., նաև Մոսկվայի Լենինյան կոմերիտմիության անվան թատրոնում), Շիլլերի «Սեր և խարդավանք» (1956թ.), Ա.Շաթիրյանի «Երաժշտախումբ» (1957թ.), Գոցցիի «Ագռավ» (1959թ.), Ա.Շահինյանի «Փոքր բակի մեծ հոգսերը» (1963թ.), Ռոստանի «Ռոմանտիկներ» (1963թ.), Լինդգրենի «Մանչուկն ու Կառլսոնը» (1973թ.), «Երիտասարդ գվարդիա» (ըստ Ֆադեևի, 1975թ.), Վ.Շեքսպիրի «Ոչնչից մեծ աղմուկ» (1981թ.), Մովսիսյանի «Եղիցի երկիր» (1982թ.) և այլն: 1958թ. Մոսկվայի Մանկական թատրոնների համամիութենական փառատոնում «Երաժշտախումբ» և «Ոսկի քաղաք» բեմական ձևավորումների համար արժանացել է 1-ին կարգի դիպլոմի։ 1951թ-ից մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների: Եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ: 1967թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար