
Եղիա Մուշեղյան
Դիվանագետ, բանահավաք

Բագրատ Խալաթյան
Պատմաբան

Մադաթ Պետրոսյան
Արձակագիր

Հարություն Աստուրյան
Պատմաբան

Արմեն Օհանյան
Պարուհի, դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ

Աբգար Հովհաննիսյան
Պատմաբան

Արա Բեքարյան
Գեղանկարիչ, գրաֆիկ

Ռայա Խասապետյան
Արձակագիր, լրագրող, թարգմանիչ

Ռոքսանա Բաբայան
Երգչուհի

Արթուր Ասատրյան
Երաժիշտ, պրոդյուսեր

Նարեկ Հայկազյան
Դերասան
ԱԶԱՏ ՇԵՐԵՆՑ

5 ապրիլ, 1913 - 25 դեկտեմբեր, 1993
Ծնվել է Թիֆլիսում: Մանկությունն անց է կացրել Լենինականի (այժմ` Գյումրի) և Ստեփանավանի որբանոցներում: Աշխատել է որպես ցրիչ: Դերասանական գործունեությունն սկսել է 1931թ-ից: Մինչև 1934թ. խաղացել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: 1934-37թթ սովորել է Մոսկվայի Ռ.Սիմոնովի ղեկավարած հայկակական դրամատիկական թատրոն-ստուդիայում: 1937-68թթ աշխատել է Լենինականի պետական դրամատիկական թատրոնում (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն)` որպես դերասան: Խաղացել է հետևյալ ներկայացումներում` Գ.Սունդուկյանի «Էլի մեկ զոհ» (Բրիլիանտով), Հ.Պարոնյանի «Պաղտասար աղբար» (Սուր), Վ.Շեքսպիրի «Համլետ» (Ռոզենկրանց) և այլն: 1968թ-ից բազմաթիվ դերեր է կերտել «Հայֆիլմ» կինոստուդիայի թողարկած մի շարք կինոնկարներներում, որոնցից կարելի է առանձնացնել` «Մենք ենք, մեր սարերը» (1969թ.), «Խաթաբալա» (1971թ.), «Հայրիկ» (1972թ.), «Տղամարդիկ» (1973թ.), «Սերոբի ծառը» (1978թ.), «Կտոր մը երկինք» (1980թ.), «Քոչարի» (1983թ.), «Խնձորի այգին» (1985թ.), «Հատակում» (1987թ.) և այլն: 1965թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: