Գրիգոր Գապասաքալյան

Բանաստեղծ, երաժիշտ, խազագետ

Հովսեփ Արղության

Եկեղեցական, մշակութային գործիչ

Սմբատ Դավթյան

Թատերագետ, լեզվաբան

Կարապետ Իբրըիլյանու

Արձակագիր, բանասեր, թարգմանիչ

Քրիստափոր Քուշնարյան

Կոմպոզիտոր, երաժիշտ-տեսաբան

Արարատ Ղարիբյան

Գեղանկարիչ

Արամ Ղարիբյան

Գեղանկարիչ, քանդակագործ

Սուրեն Ստեփանյան

Գեղանկարիչ

Գևորգ Աճեմյան

Արձակագիր

Արամ Սաթյան

Կոմպոզիտոր

Գեորգի Մանգասարյան

Կիթառահար, երգիչ

Լևոն Տեպիկյան

Գեղանկարիչ

Մարինա Գրեգ

Հաղորդավար

 

 

 

 

ԱՐՄԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Գեղանկարիչ

20 ապրիլ, 1923 - 24 սեպտեմբեր, 1985

Ծնվել է Երևանում: 1975թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1973թ-ից դասավանդել է նույն համալսարանում։ 1955-60թթ եղել է «Սանպրոսվետ» կենտրոնական ԳՀԻ-ի և նրա հրատարակչության գլխավոր նկարիչն ու գեղարվեստական խմբագիրը, 1969-74թթ` Երևան քաղաքի գլխավոր նկարիչը, 1972-74թթ` Հակոբ Կոջոյանի և Արա Սարգսյանի տուն-թանգարանի առաջին տնօրենը: Ստեղծագործել է մոնումենտալ և հաստոցային գեղանկարչության, պլակատի, ծաղրանկարի, գրքի և հաստոցային գրաֆիկայի բնագավառներում։ Գործերն աչքի են ընկնում քաղաքացիական հնչեղությամբ, կոմպոզիցիայի դինամիկությամբ: Ուսումնասիրել է մեծ վարպետների (Լեոնարդո դա վինչի, Տիցիան, Ռեմբրանդ, Վելասկես և ուրիշներ) գեղանկարչության տեխնիկան և տեխնոլոգիան: 1956-57թթ կրկնօրինակել է Ռեմբրանդի «Ինքնանկար Սասկիայի հետ» գործը, որն արժանացել է փորձագետների բարձր գնահատանքին: 1965-68թթ աշխատել է Հայաստանի պետական պատկերասրահում` որպես նկարիչ-վերականգնող, կատարել մի շարք եզակի վերականգնումներ: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1944թ., 1963թ.), Մոսկվայում (1962թ.), Էջմիածնում (1965թ.)։ Աշխատանքներից են` Մոսկվայի «Արմենիա» խանութի «Երևանի առավոտը» որմնանկարը և «Հայաստան» խճանկարը (1950-51թթ), «Բանաստեղծություն սովետական անձնագրի մասին» (1950թ., Գրականության կենտրոնական թանգարան, Մոսկվա), «Էլիս-Այլանդ» (1950թ., Մոսկվայի Մայակովսկու տուն-թանգարան), «Չե՝ս անցնի» (1965թ., Հայրենական Մեծ պատերազմի թանգարան, Երևան), նկարներից են` «Մարդի՝կ, զգոն եղեք» նկարաշարը (1960-62թթ), «Մ․Պավլովա» (1942թ., ՀԱՊ), «Գոհար Գասպարյան» (1954թ., Գլինկայի անվան երաժշտական մշակույթի կենտրոնական թանգարան, Մոսկվա), «Վահագն Դավթյան» (1942թ.), «Երվանդ Քոչար» (1975թ.) դիմանկարները, «Թույլ չե՝նք տա» (1955թ.), «Օգնի՛ր» (1973թ.) պլակատները և այլն: 1967թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման։ Մահացել է Երևանում։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար