ԱՐԿԱԴԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Գեղանկարիչ

Արկո

Ծնվել է 1945թ. օգոստոսի 25-ին, Բաքվում: 1965թ. ավարտել է Բաքվի գեղարվեստի ուսումնարանը, 1971թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1974-82թթ դասավանդել է նույն ինստիտուտում: Գեղանկարչական երկերում անուղղակիորեն միահյուսել է մանրանկարչության և արդի գեղանկարչության ավանդույթները: Գործերից են` «Ինֆուզորիա» (1974թ.), «Կոմպոզիցիա» (1988թ.), «Նոկտյուռն Ա», «Նոկտյուռն Բ» (երկուսն էլ` 1994թ.), «Կոմպոզիցիա», «Խաչելություն» (երկուսն էլ` 2000թ.), «Հայաստան», «Քրիստոս», «Հրեշտակ» (երեքն էլ` 2001թ.) և այլն: Աշխատանքներում իշխում են խիստ մշակված պայծառ մակերեսները: Անհատական ցուցահանդեսներով հանդես է եկել Երևանում (1975թ., 1976թ., 1977թ., 2000թ.), Գերմանիայում (Մարբուրգ, 1988թ., Ֆոլդա, 1989թ., Քյոլն, 1991թ., Կասել, 1997թ.), Մոսկվայում (1989թ.), Փարիզում (1997թ.), Ստեփանակերտում (2001թ.): 1976թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: 2003թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 2015թ.` ժողովրդական նկարչի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար