Սիմեոն Ապարանցի

Պատմաբան, բանաստեղծ

Սիմոն Վրացյան

Պետական գործիչ, հրապարակախոս

Էլիզա Բինեմեճյան

Դերասանուհի

Գուրգեն Ավետիսյան

Քանդակագործ, գեղանկարիչ

Զավեն Սարգսյան

Լուսանկարիչ

Էդուարդ Զորիկյան

Երգահան, երգիչ

Արմեն Բարսեղյան

Դերասան, բեմադրիչ

Կարեն Խաչատրյան

Մնջախաղաց, պարող

Տիգրան Դանիելյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ՎԱՐԴԳԵՍ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Գեղանկարիչ

27 փետրվար, 1860 - 6 ապրիլ, 1921

Ծնվել է Ախալցխայում: 1868թ. տեղափոխվել է Սիմֆերոպոլ: 1870-75թթ սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում, 1875-78թթ` գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում, 1879թ.` Մյունխենի գեղարվեստի ակադեմիայի ճարտարապետության, 1880-85թթ` գեղանկարչության բաժիններում: 1881թ. ճամփորդել է Իտալիայում: Եղել է Սբ. Ղազար կղզիում, ուսումնասիրել է հայ գրչարվեստը և մանրանկարչությունը: 1885-87թթ Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր Վալենտին Ժուկովսկու արշավախմբի հետ շրջագայել է Պարսկաստանի Թավրիզ, Թեհրան, Շիրազ և Մազանդարան քաղաքներում: Մի քանի ամիս եղել է Սպահանում, ստեղծել մի շարք կտավներ արևելյան թեմաներով: 1890-91թթ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում դասավանդել է գեղանկարչություն և արվեստի պատմություն: Էջմիածնում ընդօրինակել է Մայր տաճարի որմնանկարներ ու մանրանկարներ: 1892թ-ից մասնակցել է Մոսկվայի, Պետերբուրգի, Թիֆլիսի ու Բաքվի հասարակական և մշակութային կյանքին, նաև նկարիչների մոսկովյան, Լեոնարդո դա Վինչիի, Կուինջիի անվան ընկերությունների ցուցահանդեսներին: Մտերիմ է եղել ռուս նշանավոր արվեստագետների հետ: Այդ շրջանում եղել է Անիում, Սևանում և այլուր, ծանոթացել պատմական հուշարձաններին, Էջմիածնի մատենադարանում հայկական նկարազարդ ձեռագրերին: 1897-98թթ ճամփորդել է Ֆրանսիայում և Իսպանիայում, ստեղծել գեղարվեստական հրաշալի էտյուդներ` «Մզկիթի բակը Ալհամբրայում», «Փարիզի Սեն-Ժերմեն եկեղեցին» և այլն: 1890-ականներին ստեղծել է Հայաստանի պատմությունն ու ներկան, 19-րդ դարի հայ ազգային գեղարվեստական-գաղափարական մտածելակերպն արտացոլող կտավներ: 1905-15թթ բնակվել է Սանկտ Պետերբուրգում: 1915թ. մեկնել է Թիֆլիս և Էջմիածին, ստեղծել է փախստական-գաղթականների բազմաթիվ էտյուդ-դիմանկարներ: 1916թ. Եղիշե Թադևոսյանի, Մարտիրոս Սարյանի, Փանոս Թերլեմեզյանի և ուրիշների հետ Թիֆլիսում հիմնադրել է հայ արվեստագետների միությունը: Ստեղծել է հայկական կոտորածները պատկերող թեմատիկ կոմպոզիցիաների շարք` «Ոտնահարված սրբություն», «Հռիփսիմեի վանքը Էջմիածնի մոտ», «Կանանց ելքը Անիի եկեղեցուց», «Մկրտիչ Խրիմյան», «Սալոմե», «Զաբել թագուհու վերադարձը գահին», «Ասպետ կինը» և այլն: Ներկայացել է որպես պատմաբան, ազգագրագետ, ճարտարապետության և արվեստի տեսաբան: Մշակել է հայ ճարտարապետական կոթողները վերականգնելու մեթոդները: 1912թ. «Սալոմե» կտավը ցուցադրվել է Մյունխենի գեղարվեստի ակադեմիայի 100-ամյակին նվիրված և Վենետիկի համաշխարհային ցուցահանդեսներում: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Բաքվում և Երևանում: Նրա «Աստվածամայրը գահի վրա» նկարը գտնվում է Էջմիածնի Մայր տաճարում: Մահացել է Յալթայում: