Լևոն Գրիգորյան

Թավջութակահար

Անժելիկա Հարությունյան

Օպերային երգչուհի

Դմիտրի Կեսայանց

Կինոռեժիսոր

Հրաչյա Բայրամյան

Գրականագետ, թարգմանիչ

Էմմա Նահապետյան

Բալետի արտիստ, պարուսույց

Ռուբեն Արուտչյան

Գեղանկարիչ

Արա Դինքջյան

Ուդահար

Նարինե Կռոյան

Արձակագիր

Արեգ Նազարյան

Կոմպոզիտոր, բաս-կիթառահար

Աննա Վեքիլյան

Բալետի արտիստ

Նոննա Գրիգորյան

Դերասանուհի

Հասմիկ Հարությունյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ՎԱՐԴԱՆ ՄԻՐԶՈՅԱՆ

Դերասան

10 հուլիս, 1877 - 24 հունվար, 1968

Ծնվել է Նախիջևանի շրջանի Երնջակ գյուղում: Սովորել է Թիֆլիսի ռեալական, ապա` Ներսիսյան դպրոցներում: Հաճախել է նաև Լոնգի նկարչական դպրոց: 1897թ-ից հանդես է եկել Հովհաննես Աբելյանի, Սիրանույշի և այլոց դերասանական խմբերում: 1903թ-ից եղել է Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում, հաճախել դրամատիկական դասընթացների: Եղել է Ավճալյան ժողովրդական թատրոնի հիմնադիրներից: 1919թ. Երևանում հիմնադրել և ղեկավարել է առաջին մասնավոր թատերական ստուդիա, որի սաները հետագայում հայտնի դերասաններ են դարձել: 1920-ականներին խաղացել է Բաքվի, Թիֆլիսի և Ալեքսանդրապոլի (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան) թատրոններում: 1929-52թթ աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում, որի հիմնադիրներից է եղել: Մարմնավորել է շուրջ 50 կերպար, կատարել դրամատիկական և բնութագրական դերեր: Խաղացած ներկայացումներից են` Ա.Շիրվանզադեի «Չար ոգի» (Ոսկան), «Պատվի համար» (Սաղաթել), Վ.Փափազյանի «Ժայռ» (Գրիգոր աղա), Լ.Շանթի «Կայսրը» (Վասիլ Լեկապե), Մ.Յուշկևիչի «Թագավոր» (Գրոսման), Մ.Գորկու «Հատակում» (Լուկա), Հ.Սենկևիչի «Յո երթաս» (Ներոն), Գ.Սունդուկյանի «Պեպո» (Զիմզիմով, Գիքո), Հ.Թումանյանի «Գիքոր» (Բազազ Արտեմ), Վ.Անանյանի «Կրակե օղակում» (Սամսոն աղա), Շ.դը Կոստերի «Թիլ Ուլենշպիգել» (Ֆիլիպ արքա) և այլն: 1929թ-ից դասավանդել է Երևանի թատերական ուսումնարանում, տեխնիկումում և ինստիտուտում: Նկարահանվել է կինոյում: 1966թ. հրատարակել է «Թատերական օրագրեր»-ը: 1949թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար