Սիրանույշ

Դերասանուհի

Սարգիս Քամալյան

Բանահավաք, արձակագիր, թարգմանիչ

Լևոն Սաղաթելյան

Դրամատուրգ

Համբարձում Պերպերյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Խաչիկ Դաշտենց

Արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ

Գուրգեն Շահնազ

Բանաստեղծ

Նվարդ Ասատրյան

Դերասանուհի

Սերգեյ Առաքելյան

Դերասան, արվեստաբան

Արծվին Գրիգորյան

Ճարտարապետ

Տավրոս Դաշտենց

Կինոսցենարիստ, կինոգետ

Վաչագան Սարգսյան

Գրող, թարգմանիչ

Արթուր Փափազյան

Դաշնակահար

Ֆորշ

Երգիչ, երգահան

Էդուարդ Քալանթարյան

Մարզական մեկնաբան

Դավիթ Գրիգորյան

Կիթառահար

Հասմիկ Վերդյան

Դերասանուհի

Առաքել Մաղաքյան

Թավջութակահար

 

 

 

 

ՍՈՒՐԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Քանդակագործ, արվեստի տեսաբան

10 հունիս, 1895 - 29 դեկտեմբեր, 1971

Ծնվել է Ելիզավետպոլում: 1915թ. ընդունվել է Պետերբուրգի համալսարան, միաժամանակ հաճախել Լ.Շերվուդի մասնավոր ստուդիան: 1918-20թթ սովորել է Թիֆլիսի գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերության նկարչության դպրոցում: 1920թ. աշխատել է Բաքռոստայի (Ռուսաստանի հեռագրական գործակալության Բաքվի բաժանմունք) արվեստանոցներում: 1925թ. ավարտել է Մոսկվայի Վխուտեմասը (ղեկավար` Բ.Կորոլյով): 1927թ. տեղափոխվել է Երևան, աշխատել Ալեքսանդր Թամանյանի ղեկավարած արվեստանոցում: 1926թ-ից մասնակցել է գեղարվեստական ցուցահանդեսների: 1945-71թթ դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում (1947թ-ից` պրոֆեսոր): Հեղինակ է արվեստի պատմության հարցերին նվիրված ուսումնասիրությունների: Ստեղծագործել է մոնումենտալ և հաստոցային քանդակագործության, խեցեգործության բնագավառներում: Հայաստանի Կառավարական տան (1926-41թթ), մասամբ և ժողտան (այժմ` Երևանի օպերայի և բալետի թատրոն, 1926-53թթ) դեկորատիվ զարդաքանդակները նրա և Ալեքսանդր Թամանյանի համատեղ գործունեության արդյունքն են և բնորոշվում են պլաստիկական նուրբ արտահայտչականությամբ, ազգային զարդաքանդակի խոր իմացությամբ: Քանդակագործի մոնումենտալ ստեղծագործություններից են Ս.Ազիզբեկովի (գիպս` 1927թ., բազալտ` 1932թ.), Ղ.Ղուկասյանի (գրանիտ, 1934թ.), Խ.Աբովյանի (բրոնզ, 1950թ., երեքն էլ` Երևանում), Վ.Լենինի (բազալտ` 1940թ., Գորիս, բազալտ` 1941թ., Սիսիան), Ստեփան Շահումյանի (բրոնզ, բազալտ, 1954թ., Ստեփանակերտ)` գեղարվեստական տարբեր առանձնահատկություններ ունեցող հուշարձանները: Ղ.Ղուկասյանի հուշարձանի, ինչպես և նրա մյուս հարթաքանդակները պլաստիկական արտահայտչականությամբ և շարժումների բազմազանությամբ նոր մակարդակ էին սովետահայ արձանագործության մեջ: Ստեղծել է հայ նշանավոր մտավորականների դիմաքանդակների մի ամբողջ շարք («Տարագրոս», բազալտ, 1929թ., «Պերճ Պռոշյան», բազալտ, 1938թ., «Ստեփան Աղաջանյան», գիպս, 1938թ., բազալտ, 1946թ., «Հովսեփ Օրբելի», մարմար, 1945թ., «Կոմպոզիտոր Կոմիտաս», գիպս, 1946թ., մարմար, 1960թ., «Դերենիկ Դեմիրճյան», բրոնզ, 1948թ., «Արա Սարգսյան», բրոնզ, 1954թ.), որ նպաստել է հայ սովետական դիմաքանդակի ձևավորմանն ու զարգացմանը, նրանում խոհաքնարական գծի սկզբնավորմանը: Անկեղծությամբ և պլաստիկ մեղմությամբ են բնորոշվում «Քանդակագործի դուստրը» («Նոննա», գիպս, 1935թ.), «Քանդակագործի կինը» (մարմար, 1935թ.), «Դերասանուհի Սիրանույշը» (մարմար, 1942թ.), «Կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյան» (բրոնզ, 1956թ.), «Երաժշտագետ Մարգարիտ Հարությունյան» (բրոնզ, 1943թ.), «Ալլա» (բազալտ, 1962թ.) դիմաքանդակները: Փոքրածավալ, կամերային հորինվածքներից են «Վերադարձ շուկայից» (գիպս, 1915թ.), «Կժով գեղջկուհին» (գիպս, 1930թ.), «Երեխային լողացնող մայրը» (գիպս, 1940թ.): «Կուլի» (գիպս, 1930թ.), «Լիպարիա Սխչյանի մահը» (գիպս, 1935թ.), «Հետախույզները թշնամու թիկունքում» (գիպս, 1942թ.), «Նոնակ նետողը» (գիպս, 1943թ.) հորինվածքներում և վաղ շրջանի այլ գործերում նրան գրավել են քաղաքացիականության և հերոսականության գաղափարները: Ավելի ուշ շրջանի սաեղծագործություններում դրամատիզմով լեցուն արտահայտչամիջոցները փոխարինվել են ձևերի հստակությամբ և պլաստիկ պարզությամբ («Երեխայի լոգանք», գիպս, 1961թ., «Կրկեսի ձիավարուհին», գիպս, 1963թ.): 1965թ. Երևանում բացվել է անհատական ցուցահանդեսը: Նրա աշխատանքները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում և նրա մասնաճյուղերում, Երևանի Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի պետական թանգարաններում: 1950թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական նկարչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար