Ռուբեն Շահվերդյան

Գեղանկարիչ, խեցեգործ

Պետրոս Թումանյան

Ճարտարապետ

Գեորգի Յարալյան

Ծաղրանկարիչ

Վանո Սիրադեղյան

Պետական գործիչ, արձակագիր

Ռուբեն Նուրիջանյան

Օպերային երգիչ

Վահագն Պապայան

Կոմպոզիտոր, բաս-կիթառահար

Հռիփսիմե Մարգարյան

Գեղանկարչուհի

Դավիթ Աղաբեկյան

Հաղորդավար

Ռոման Մուշեղյան

Կինոռեժիսոր

Արթուր Գրիգորյան

Բալետի արտիստ

 

 

 

 

ՌԱՖԱՅԵԼ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Ճարտարապետ

17 սեպտեմբեր, 1908 - 9 սեպտեմբեր, 1973

Ծնվել է Թիֆլիսում: 1925թ. ավարտել է Թիֆլիսի թիվ 72 աշխատանքային դպրոցը: 1926-28թթ սովորել է Վրաստանի գեղարվեստի ակադեմիայի ճարտարապետության ֆակուլտետում, 1929-32թթ` Լենինգրադի Կոմունալ շինարարության ինստիտուտի ճարտարապետության ֆակուլտետում, 1932-34թթ` Լենինգրադում ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի Ի.Ե.Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում: 1936թ. ավարտել է ինստիտուտի վարպետության կատարելոգործման դասընթացները` ստանալով ճարտարապետ-նկարչի կոչում: 1936թ. տեղափոխվել է Երևան: 1936-41թթ աշխատել է ՀԽՍՀ Կոմունալ տնտեսության ժողկոմատին առընթեր ճարտարապետական-նախագծային թիվ 2 արվեստանոցում (1938թ-ից` «Հայպետնախագիծ»)` որպես ճարտարապետ: 1941-43թթ աշխատել է Հայաստանի պատմական հուշարձանների պահպանության կոմիտեում` որպես ավագ գիտաշխատող: 1941-63թթ դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, 1947թ-ից եղել է դոցենտ: 1944թ. կայացել է նրա առաջին անհատական ցուցահանդեսը: Առաջին կարգի մրցանակի է արժանացել Երևանում կառուցվելիք Հաղթանակի կամարի նախագծի համար բաց մրցույթում: 1945թ. պարգևատրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով: 1947թ. ճարտարապետության երիտասարդ վարպետների ստեղծագործությունների 2-րդ համամիութեանական ստուգատեսում արժանացել է առաջին մրցանակի: 1947-49թթ աշխատել է ՀԽՍՀ մինիստրների խորհրդին առընթեր ճարտարապետության գործերի վարչության ճարտարապետական արվեստանոցում` իբրև ճարտարապետ-նախագծող: 1949-51թթ աշխատել է Երքաղսովետի գործկոմի ճարտարապետական արվեստանոցում` իբրև ճարտարապետ-նախագծող: 1950թ. ընտրվել է Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր: 1950թ. պարգևատրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով: 1951թ. Հաղթանակ հուշարձանի ճարտարապետության համար արժանացել է ԽՍՀՄ Պետական առաջին կարգի մրցանակի: 1951-73թթ աշխատել է Հայարդնախագիծ ինստիտուտում` իբրև բաժնի գլխավոր ճարտարապետ: 1969թ. ունեցել է անհատական ցուցահանդեսը Թբիլիսիում: Հեղինակել է ճարտարապետությանը վերաբերող շուրջ 75 հոդվածներ: 1961թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1968թ.` Հայաստանի վաստակավոր, 1970թ.` ժողովրդական ճարտարապետի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար