Ռուբեն Զարդարյան

Արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ

Սամվել Սաֆարյան

Ճարտարապետ

Հոբոս Ապեր

Մանկագիր, բանաստեղծ

Բակուր

Արձակագիր

Գևորգ Կակոսյան

Օպերային երգիչ

Մարիամ Շահինյան

Մշակույթի գործիչ

Հասմիկ Ավետիսյան

Գեղանկարչուհի

Մարինե Զաքարյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ՇԱՆԹ ՀԵՐԹԵՎՑՅԱՆ

Գեղանկարիչ

22 մայիս, 1922 - 4 հուլիս, 1985

Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի): 1943թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1950թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Նույն թվականից դասավանդել է ինստիտուտում (1983թ-ից` պրոֆեսոր): Հեղինակել է հեղափոխական և ժամանակակից թեմատիկայով կոմպոզիցիոն կտավներ, հոգեբանական խտացումներով բնորոշվող դիմանկարներ, գեղեցիկ ու ինքնատիպ բնապատկերներ, նատյուրմորտներ: Լավագույն գործերից են` «Սուրեն Սպանդարյանը աքսորավայրում» (1960թ.), «Մարտից հետո» (1964թ.), «Էտապ» (1967թ.), «Ծերունու դիմանկար» (1965թ.), «Փամբուհ տատը» (1967թ.), «Ավետիք Իսահակյան», «Շիրվանզադե», «Պետրոս Ադամյան», «Գարուն», «Սարեր», «Արագած», «Խնձորեսկ», «Ծաղիկներ», «Կակաչներ», «Դեղձեր» և այլն: 1950թ-ից մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների: 1967թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի, 1983թ.` արվեստի վաստակավոր գործչի կոչումներին: Մահացել է Երևանում: