Հովհաննես Հոլով

Լեզվաբան, թարգմանիչ, եկեղեցական գործիչ

Հովհաննես Պեյզատ

Գեղանկարիչ

Հմայակ Հակոբյան

Գեղանկարիչ

Ալեքսեյ Ջիվելեգով

Պատմաբան, գրականագետ, թարգմանիչ

Էլիզա Օլջույան

Երգչուհի, պարուհի

Ռոզալյա Ասոյան

Դերասանուհի

Ռոմանոս Սարգսյան

Գեղանկարիչ

Յուրիկ Սամվելյան

Քանդակագործ

Հերբերտ Գասպարյան

Բեմադրիչ, ռեժիսոր

Տիգրան Պետրոսյանց

Մշակութաբան, մատենագետ, լրագրող, պատմաբան

Ռուբեն Քոչար

Կինոռեժիսոր

Սուրեն Սաֆարյան

Գեղանկարիչ

 

 

 

 

ՄԿՐՏԻՉ ՍԵԴՐԱԿՅԱՆ

Գեղանկարիչ

7 փետրվար, 1922 - 1 հուլիս, 2009

Ծնվել է Վաղարշապատում (այժմ` Էջմիածին): 1938-41թթ սովորել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: 1941-45թթ մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին: 1946-52թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: 1967թ-ից դասավանդել է նույն ինստիտուտում (1986թ-ից` պրոֆեսոր): 1952թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ: Եղել է բազմաժանր նկարիչ: Ստեղծել է պատմական, պատմահեղափոխական թեմաներով կոմպոզիցիաներ` «Քսանվեցը» (1956թ.), «Արևածագին» (1967թ.), «Գայ: Առջևում է Սիմբիրսկը» (1969թ.), «1915 թվական» (1960թ.), «Երևանի բերդի գրավումը» (1978թ.), «Դեր Զոր» (1979թ.), «Արա Գեղեցիկ և Շամիրամ» (2003թ.), բնանկարներ` «Բջնի» (1965թ.), «Աշտարակի կիրճը» (1969թ.), «Սևան» (1999թ.), դիմանկարներ` «Ուսանող» (1967թ.), «Վարդանի դիմանկարը» (1967թ.), նատյուրմորտներ` «Հին աշխարհից» (1967թ.), «Նատյուրմորտ» (1968թ.) և այլն: Նրա կտավներին բնորոշ է կոմպոզիցիայի կառուցիկությունը, պատկերման հավաստիությունը: 1952թ-ից մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների: Նրա կտավները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, նրա մասնաճյուղերում, Հայաստանի պատմության, հեղափոխության և այլ թանգարաններում: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1973թ., 2002թ.), Էջմիածինում (1973թ.), Սան Ֆրանցիսկոյում (2000թ.), Լոս Անջելեսում (2001թ.), Սան Խոսեում (2001թ.): Պարգևատրվել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով: 1967թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 1985թ.` ժողովրդական նկարչի կոչման: Մահացել է Երևանում: