Եղիա Մուշեղյան

Դիվանագետ, բանահավաք

Մադաթ Պետրոսյան

Արձակագիր

Արմեն Օհանյան

Պարուհի, դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ

Արա Բեքարյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Ռայա Խասապետյան

Արձակագիր, լրագրող, թարգմանիչ

Արթուր Ասատրյան

Երաժիշտ, պրոդյուսեր

 

 

 

 

ՄԿՐՏԻՉ ՍԵԴՐԱԿՅԱՆ

Գեղանկարիչ

7 փետրվար, 1922 - 1 հուլիս, 2009

Ծնվել է Վաղարշապատում (այժմ` Էջմիածին): 1938-41թթ սովորել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: 1941-45թթ մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին: 1946-52թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: 1967թ-ից դասավանդել է նույն ինստիտուտում (1986թ-ից` պրոֆեսոր): 1952թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ: Եղել է բազմաժանր նկարիչ: Ստեղծել է պատմական, պատմահեղափոխական թեմաներով կոմպոզիցիաներ` «Քսանվեցը» (1956թ.), «Արևածագին» (1967թ.), «Գայ: Առջևում է Սիմբիրսկը» (1969թ.), «1915 թվական» (1960թ.), «Երևանի բերդի գրավումը» (1978թ.), «Դեր Զոր» (1979թ.), «Արա Գեղեցիկ և Շամիրամ» (2003թ.), բնանկարներ` «Բջնի» (1965թ.), «Աշտարակի կիրճը» (1969թ.), «Սևան» (1999թ.), դիմանկարներ` «Ուսանող» (1967թ.), «Վարդանի դիմանկարը» (1967թ.), նատյուրմորտներ` «Հին աշխարհից» (1967թ.), «Նատյուրմորտ» (1968թ.) և այլն: Նրա կտավներին բնորոշ է կոմպոզիցիայի կառուցիկությունը, պատկերման հավաստիությունը: 1952թ-ից մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների: Նրա կտավները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, նրա մասնաճյուղերում, Հայաստանի պատմության, հեղափոխության և այլ թանգարաններում: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1973թ., 2002թ.), Էջմիածինում (1973թ.), Սան Ֆրանցիսկոյում (2000թ.), Լոս Անջելեսում (2001թ.), Սան Խոսեում (2001թ.): Պարգևատրվել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով: 1967թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 1985թ.` ժողովրդական նկարչի կոչման: Մահացել է Երևանում: