Մատթեոս Մամուրյան

Գրող, թարգմանիչ, բանասեր, պատմաբան

Լյուբով Լազարևա

Օպերային երգչուհի

Լևոն Հայկազունի

Կրկեսի արտիստ

Վազգեն Մուրադյան

Կոմպոզիտոր

Կառլոս Աբովյան

Գեղանկարիչ

Վյաչեսլավ Ամիրխանյան

Կինոռեժիսոր, դերասան

Անդրանիկ Խեչումյան

Թարգմանիչ, բեմադրիչ

Կարեն Գևորգյան

Պարող, պարուսույց

Միխայիլ Սիմոնյան

Ջութակահար

Ռեբեկա Դեմիրճյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ՀՄԱՅԱԿ ԲԴԵՅԱՆ

Գեղանկարիչ, խեցեգործ

28 դեկտեմբեր, 1925 - 6 հոկտեմբեր, 2017

Ծնվել է Թբիլիսիում: 1943-45թթ մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: 1947-57թթ սովորել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայի գեղանկարի և խեցեգործության ֆակուլտետներում: 1959թ. տեղափոխվել է Երևան: 1961-64թթ դասավանդել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1972թ-ից` գեղարվեստի ակադեմիայում: Սկզբնական շրջանում ստեղծել է մանր խեցեգործական ձևեր` արձանիկներ, կժեր, սկահակներ, սպասքակալներ: Աշխատել է մոնումենտալ-դեկորատիվ խեցեգործության ասպարեզում: 1961թ. 40 խեցեգործական աշխատանքներով ձևավորել է Երևանի Մատենադարանի ինտերիերը (1977թ. Մատենադարանում դրվում են նաև նրա «Գրիչ» և «Ծաղկող» քանդակները): Նրա հայտնի աշխատանքներից են «Երիտասարդական», «Արաքս», «Անի» սրճարանների, «Արարատ» ռեստորանի, Երևանի Գ.Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի ձմեռային այգու և այլ հայտնի վայրերի ձևավորումները: 1957թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ: Այդ տարիներից մասնակցել է մի շարք հանրապետական և միջազգային ցուցահանդեսների, արժանացել պատվոգրերի, մրցանակների: 1985թ. անհատական ցուցահանես է ունեցել Երևանում: 1967թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 1985թ.` ժողովրդական նկարչի կոչման, 2016թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար