
Եղիա Մուշեղյան
Դիվանագետ, բանահավաք

Բագրատ Խալաթյան
Պատմաբան

Մադաթ Պետրոսյան
Արձակագիր

Հարություն Աստուրյան
Պատմաբան

Արմեն Օհանյան
Պարուհի, դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ

Աբգար Հովհաննիսյան
Պատմաբան

Արա Բեքարյան
Գեղանկարիչ, գրաֆիկ

Ռայա Խասապետյան
Արձակագիր, լրագրող, թարգմանիչ

Ռոքսանա Բաբայան
Երգչուհի

Արթուր Ասատրյան
Երաժիշտ, պրոդյուսեր

Նարեկ Հայկազյան
Դերասան
ԴԱՎԻԹ ԵՐԵՎԱՆՑԻ

Դավիթ Բաբայան
Ծնվել է 1940թ. օգոստոսի 22-ին, Երևանում: 1968թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը: 1965թ-ից մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների` Բուլղարիա, Գերմանիա, Ֆրանսիա, Ֆինլանդիա, Իտալիա, Ճապոնիա, Չեխոսլովակիա, Բելգիա և այլուր։ 1970-73թթ մասնակցել է Երևանի Շախմատի տան և Տիկնիկային թատրոնի շենքերի ձևավորման աշխատանքներին։ 1974թ-ից բնակվում և ստեղծագործում է Փարիզում։ 1980թ. կատարել է Իսի լե Մուլինոյի հայկական եկեղեցու ճակատային մասի դեկորատիվ աշխատանքները։ Քանդակներին բնորոշ են հին եգիպտական և ուրարտական արվեստի ավանդույթների արդիական վերաիմաստավորումները` «Ուժ» (1984թ., բրոնզ, Փարիզ), «Կին», «Ղարաբաղցի կինը» (երկուսն էլ` 1986թ., բրոնզ, Երևան), Հայոց Մեծ եղեռնին նվիրված երկու հուշարձան (1980թ., 2000թ., բրոնզ), «Մարիաննա» (1995թ., հրակավ, երեքն էլ` Փարիզ), Գ.Հասրաթյանին նվիրված հարթաքանդակ-կոմպոզիցիա (2004թ., բազալտ, բրոնզ, Երևան), Վիլյամ Սարոյանի արձանը (2009թ., Երևան): Հեղինակ է նաև դրվագումների («Կոմիտաս», 1968թ., բրոնզ, «Աղջիկ», 1972թ., պղինձ և այլն), գեղանկարների, դիմանկարների, մեդալների, դեկորատիվ-կիրառական իրերի: Քանդակագործի Կոմիտասի բրոնզաձույլ արձանը, «Կոմպոզիտոր, երգահան Կոմիտասի և 1915-ին Օսմանյան կայսրությունում իրականացված 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհ 1500000 հայերի հիշատակին» մակագրությամբ, 2003թ. տեղադրվել է Փարիզի Կանադա հրապարակում: Գործերից պահվում են ԺԱԹ-ում, Սոֆիայի պետական թանգարանում, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների թանգարանում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Փարիզի Հայկական թանգարանում, Փարիզի Նումիզմատիկայի թանգարանում, Փարիզի Ժամանակակից արվեստի պետական թանգարանում, Պրահայի պետական թանգարանում, Փարիզի դրամապալատում, Երևանի Շախմատի տանը, Պրահայի Կիրառարական արվեստիի թանգարանում և այլ թանգարաններում ու մասնավոր պատկերասրահներում: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Բելգիայում (1985թ.), Փարիզում (1993թ.): 1968թ. Բուլղարիայում, որպես երիտասարդ քանդակագործ, արժանացել է հատուկ մրցանակի, 1975թ.` Լեհաստանում, «Խեցեգործությունը ճարտարապետության մեջ» համաշխարհային ցուցահանդեսում արժանացել է 3-րդ աստիճանի դիպլոմի, 2007թ.` Ֆրանսիայի մշակույթի նախարարության «Արվեստի և գրականության ասպետ» կոչմանը, 2012թ.` Վիլյամ Սարոյանի մեդալի, 2014թ.` Հայաստանի ժողովրդական նկարչի կոչման: