ՀՄԱՅԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Գեղանկարիչ

19 մարտ, 1912 - 27 նոյեմբեր, 1978

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վանի նահանգի Մանդան գյուղում: 1915թ. գաղթել է Էջմիածին և մանկությունը անցկացրել որբանոցում: Ուսանել է որբանոցի նկարչական ստուդիայում` Ստեփան Ալթունյանի արվեստանոցում: Այնուհետև սովորել է Երևանի գեղարդ տեխնիկումում (այժմ` Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան): Աշակերտել է Վրթանես Ախիկյանին, Ստեփան Աղաջանյանին, Վահրամ Գայֆեջյանին և Արա Սարգսյանին: 1931թ. մասնակցել է հանրապետական ցուցահանդեսի և ներկայացրել առաջին կտավները: 1932-37թթ սովորել է Լենինգրադի գեղարվեստի ակադեմիայում: 1939թ. մասնակցել է Մոսկվայում կայացած Հայ մշակույթի օրերին: 1941-45թթ մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին: 1947-78թթ դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: Դիմանկարներից են` «Կոլխոզի պահակը» (1956թ.), «Անահիտ» (1957թ.) և այլն, թեմատիկ կոմպոզիցիաներից են` «Նախկին կաշվի գործարանը» (1938թ.), «Ազատարարները» (1956թ.), բնանկարներից են` «Քանաքեռի երկաթգիծը» (1939թ.), «Ձորագյուղ» (1948թ.), «Բջնի» (1954թ.) և այլն: Նրա արվեստում Հայոց Մեծ եղեռնի ողբերգական պահերը նկարագրող շատ տեսարաններ կարելի է հանդիպել: Նկարիչն ունի բարձր վարպետությամբ կատարված մատիտանկարներ` «Ցոլակ Ամերիկյան» (1962թ.), «Ինքնանկար» (1971թ.) և այլն: Վ.Լենինի կերպարին են նվիրված նկարչի «Մտածողը» (1957թ.), «Նախօրեին» (1962թ.), «Լենինը և Մյասնիկյանը» (1967թ.) գործերը: 1939թ-ից մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների: 1960թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար