
Հովհաննես Քյաթիպյան
Բժիշկ, հրապարակախոս

Գրիգոր Ջանշյան
Հրապարակախոս

Հակոբ Հակոբյան
Բանաստեղծ

Լևոն Կարագյոզյան
Դրամատուրգ, կինոսցենարիստ

Աշոտ Արզումանյան
Արձակագիր, լրագրող

Գաբրիել Արևյան
Արձակագիր

Սամվել Համբարձումյան
Գեղանկարիչ, գրաֆիկ

Վարուժան Այվազյան
Արձակագիր

Ալին Գութան
Օպերային երգչուհի

Արսեն Լևոնյան
Դերասան

Դավիթ Ղարիբյան
Դերասան

Ալեն Նազարյան
Բաս-կիթառահար
ԿԱՐԱՊԵՏ ՄԻՆԱՍՅԱՆ

22 մարտ, 1908 - 24 հունվար, 1966
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Կարս քաղաքում: 1925-29թթ սովորել է Թիֆլիսի գեղարվեստի ակադեմիայում, 1931-36թթ` Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում: 1936-38թթ եղել է Լենինականի պետական դրամատիկական թատրոնի գլխավոր նկարիչը: 1938-44թթ աշխատել է Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում, հայրենական մեծ պատերազմից հետո` Երևանի Գ.Սունդուկյանի անվան դրամատիկական ու Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոններում: Ստեղծագործություններին բնորոշ է ծավալատարածական լուծումը, բեմական գործողության բովանդակությանը համահնչուն միջավայրի արտահայտիչ մեկնաբանումը: Ձևավորել է բազմաթիվ ներկայացումներ` Վ.Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» կատակերգությունը (1940թ.), Գունոյի «Ռոմեո և Ջուլիետ» (1955թ.), Ա.Տիգրանյանի «Դավիթ Բեկ» (1952թ.) օպերաները, Գ.Եղիազարյանի «Սևան» բալետը (1956թ.) և այլն: Հեղինակ է նաև դիմանկարների։ 1956թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: