Սիրանույշ

Դերասանուհի

Սարգիս Քամալյան

Բանահավաք, արձակագիր, թարգմանիչ

Լևոն Սաղաթելյան

Դրամատուրգ

Համբարձում Պերպերյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Խաչիկ Դաշտենց

Արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ

Գուրգեն Շահնազ

Բանաստեղծ

Նվարդ Ասատրյան

Դերասանուհի

Սերգեյ Առաքելյան

Դերասան, արվեստաբան

Արծվին Գրիգորյան

Ճարտարապետ

Տավրոս Դաշտենց

Կինոսցենարիստ, կինոգետ

Վաչագան Սարգսյան

Գրող, թարգմանիչ

Արթուր Փափազյան

Դաշնակահար

Ֆորշ

Երգիչ, երգահան

Էդուարդ Քալանթարյան

Մարզական մեկնաբան

Դավիթ Գրիգորյան

Կիթառահար

Հասմիկ Վերդյան

Դերասանուհի

Առաքել Մաղաքյան

Թավջութակահար

 

 

 

 

ԳԱԲՐԻԵԼ ԳՅՈՒՐՋՅԱՆ

Գեղանկարիչ

12 ապրիլ, 1892 - 12 օգոստոս, 1987

Ծնվել է Արդվին քաղաքում: 1910-17թթ սովորել է Պենզայի գեղարվեստի ուսումնարանում: 1920թ. ավարտել բարձրագույն գեղարվեստական արվեստանոցները: Եղել է խորհրդահայ կերպարվեստի սկզբնավորողներից: 1922թ. տեղափոխվել է Երևան: 1923-27թթ դասավանդել է Երևանի գեղարվեստաարդյունաբերական տեխնիկումում (այժմ` Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան), 1930-35թթ` Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, 1945-58թթ` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում (1947թ-ից` պրոֆեսոր): Եղել է 1926թ. Երևանում կազմակերպված «Հեղափոխակսն Ռուսաստանի նկարիչների ասոցիացիայի» հայկական բաժանմունքի նախագահը, 1939թ.` Հայաստանում առաջին շրջիկ արվեստանոց-ցուցահանդեսի կազմակերպիչը: 1951-59թթ և 1968-69թթ եղել է Հայաստանի նկարիչների միության նախագահը: Բնանկարներից են` «Արդվին: Ինտերիեր» (1914թ.), «Իմ ծննդավայրը» (1915թ.), «Ղարաքիլիսայի լեռները: Մայրամուտ» (1923թ.), «Ժայռեր: Սևան» (1926թ.), «Ստեփանավանի շրջակայքը» (1929թ.), «Երեկոն Մարտունիում» (1939թ.), «Առավոտը Գորիսում» (1954թ.), որոնցում հասել է տեսարանի գեղարվեստական ընդհանրացման: «Շիրակի ջրանցքի ամբարտակի կառուցումը» (1926թ.), «Արդյունաբերական բնանկար: Ալավերդի» (1949թ.) և այլ գործերով սկզբնավորել, զարգացրել է արդյունաբերական բնանկարի ժանրը հայ կերպարվեստում: 1941-45թթ ստեղծել է հայրենասիրական թեմաներով սյուժետային պատկերներ՝ «Ֆաշիստական ռազմանավերի ոչնչացումը» (1942թ.), «Երևանը հայրենական պատերազմի օրերին» (1942թ., Երևանի քաղաքայիև թանգարան) և այլն: Հետազոտություններ է կատարել նկարչական ներկերի տեխնոլոգիայի բնագավառում։ Հեղինակ է արվեստաբան, ուսումնասիրությունների` «Նկարիչ Ստեփան Աղաջանյան» (1927թ.), «Սեդրակ Առաքելյան» (1967թ.): Ճանաչված է նկարչության տեխնոլոգիայի գաղտնիքներին տիրապետող վարպետ: Եղել է ՀԽՍՀ 1, 2 և 4 գումարումների Գերագույն Խորհրդի պատգամավոր: Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքարնշաննեով։ 1945թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական նկարչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար