- ԹԱՏԵՐԱՐՎԵՍՏ - ԿԻՆՈԱՐՎԵՍՏ
- ԵՐԳԱՐՎԵՍՏ - ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
- ԳԵՂԱՐՎԵՍՏ - ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
- ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- ՊԱՐԱՐՎԵՍՏ
- ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ
- ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
- ՍՏԱԼԻՆՅԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄ
- ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎ. ՊԱՆԹԵՈՆ
- ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՈՎ
- ԱՐՎ. ՎԱՍՏ. ԳՈՐԾԻՉՆԵՐ
- ՄՇԱԿ. ՎԱՍՏ. ԳՈՐԾԻՉՆԵՐ
- ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՈՎ

Մկրտում Հովնաթանյան
Գեղանկարիչ

Մելքոն Գյուրջյան
Արձակագիր, հրապարակագիր

Հակոբ Տիրոյան
Բնագետ, գրող

Ռուբեն Օրբելի
Հնագետ

Պարույր Պարտիզպանյան
Գեղանկարիչ

Վահրամ Մուհենտիսյան
Ջութակահար, դիրիժոր

Վահրամ Եղշատյան
Դերասան

Էդուարդ Սաֆարյան
Ճարտարապետ

Վարուժան Խաստուր
Բանաստեղծ, թարգմանիչ

Անչոկ
Երգչուհի

Սամվել Բաղդասարյան
Դերասան, նմանակող

Նունե Մելիքյան
Ջութակահար
ԳԱԲՐԻԵԼ ՏԵՐ-ՄԻՔԵԼՅԱՆ

16 ապրիլ, 1874 - 14 հունվար, 1949
Գաբրիել Տեր-Միքելով
Ծնվել է Ստավրոպոլում։ 1899թ. ավարտել է Սանկտ Պետերբուրգի քաղաքացիական ճարտարագետների ինստիտուտը։ 1899-1912թթ աշխատել է Բաքվում, 1912-49թթ` Թիֆլիսում։ Կլասիցիզմի, մոդեռնի և անդրկովկասյան ժողովուրդների ճարտարապետական ձևերի ստեղծագործական վերարտադրությամբ նախագծել է 70 շենք, որոնցից կառուցվել է 37-ը։ Նրա բարձրարվեստ կառույցները նպաստել են Բաքվի և Թբիլիսիի 20-րդ դարասկզբի ճարտարապետության պատմության և ազգային ճարտարապետության զարգացմանը։ Բաքվում կառուցված շենքերից են` Յուզբաշյանների առանձնատունը (1900-01թթ), Ադամյան եղբայրների եկամտաբեր տներ (1908-09թթ), Թաղիև եղբայրների եկամտաբեր տներ (1909-11թթ), Սադիխով եղբայրների եկամտաբեր տներ (1909-12թթ), Թիֆլիսի առևտրային դրամատան Բաքվի բաժանմունքի շենքը (1901թ.), Բաքվի առևտրային ուսումնարանը (1904թ.), Հասարակական հավաքույթի ամառային ակումբը (1910-12թթ, այժմ` Ադրբեջանի ֆիլհարմոնիա), պետական դրամատան աշխատակիցների բնակելի տունը (1926թ.), Ֆիզոթերապևտիկ ինստիտուտի համակառույցը (պոլիկլինիկա, ջրաբուժարան, հիվանդանոց, 1928-35թթ, Փարիզի համաշխարհային ցուցահանդեսի Մեծ մրցանակ և ոսկե մեդալ` 1937թ.) և այլն: 1905-09թթ մեծահարուստ Պ.Տեր-Ղուկասյանի պատվերով կառուցել է Յալթայի Սբ. Հռիփսիմե հայկական եկեղեցին: Թբիլիսիում կառուցած շենքերից են` Մ.Արամյանցի «Մաժեստիկ» հյուրանոցը (1912-14թթ, այժմ` «Թբիլիսի»), Հ.Մելիք-Դադայանի եկամտաբեր տունը (1912-14թթ, այժմ` երկաթուղային տեխնիկում), Ա.Միլյանի առանձնատունը (1914թ.), պետական դրամատան բնակելի տների համակառույցը (չորս մասնաշենք, 1926-30թթ), պատանի հանդիսատոսի թատրոնը (1938-49թթ, այժմ` Երկաթուղայինների տուն): 1926թ-ից եղել է Թբիլիսիի գեղարվեստների ակադեմիայի պրոֆեսոր, 1937թ-ից` ԽՍՀՄ ճարտարապետական ակադեմիայի թղթակից անդամ: 1937թ. արժանացել է Վրաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Թբիլիսիում: