Նիկողայոս Արղության

Պետական, մշակութային գործիչ

Զապել Պոյաճյան

Գեղանկարչուհի, արձակագիր, դրամատուրգ

Վահագն Գրիգորյան

Արձակագիր, թարգմանիչ

Հրաչյա Բեյլերյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Մարինե Պետրոսյան

Դերասանուհի

Աշոտ Մուրադյան

Լուսանկարիչ

Արտակ Հերիքյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Քանդակագործ

28 մարտ, 1928 - 28 փետրվար, 1999

Ծնվել է Երևանում: 1954թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1974թ-ից դասավանդել է նույն ինստիտուտում (1988թ-ից` պրոֆեսոր): Գրաֆիկական և պլաստիկ արտահայտչամիջոցներով ստեղծել է մոնումենտալ ձևերի մեջ ընդհանրացված կերպարներ` «Առյուծ» (1958թ., Գեղարդ, կոփածո պղինձ, ճարտարապետ` Ռ.Իսրայելյան), «Մայր Հայաստան» (1967թ., Երևան, կոփածո պղինձ, ճարտարապետ` Ռ.Իսրայելյան), 89-րդ հայկական Թամանյան դիվիզիայի մարտիկներին նվիրված հուշակոթող Սևաստոպոլում (1961թ., կոփածո պղինձ, գրանիտ, ճարտարապետ` Ջ.Թորոսյան), աղբյուր-հուշարձաններ` «Սայաթ-Նովա» (1963թ., Երևան, մարմար, ճարտարապետ` Է.Սարապյան), «Երևան-Կարրարա» (1964թ., Կարրարա, 1965թ., Երևան, տուֆ), Երևանի հյուսիսային և հարավային մուտքերը` «Վահագն Վիշապաքաղ» (1965թ., տուֆ, բազալտ) և «Արծիվ շինարար» (1966թ., տուֆ, կոփածո պղինձ): Առաջիններից է Հայաստանում ստեղծել քանդակագործության, ճարտարապետության, բնապատկերի տարածական համալիրներ` Երևանի Գ.Սունդուկյանի անվան թատրոնի մուտքի հարթաքանդակները (1966թ., տուֆ), Գաբրիել Սունդուկյանի հուշարձանը, (1972թ., տուֆ), «Ծովահարս» բարձրաքանդակը (1976թ., տուֆ), Սարդարապատի հուշահամալիրը (1968թ., տուֆ, բազալտ, Արմավիրի մարզ): Հեղինակ է նաև հասարակական շենքերի` թեմատիկ կոմպոզիցիաներով ներքին և արտաքին քանդակազարդումների («Էրեբունի» թանգարան, 1968թ., տուֆ): Գործերից են նաև` «Մուսալեռ» (1975թ., տուֆ, ճարտարապետ` Ռ.Իսրայելյան) հուշակոթող-թանգարանը, Կոմիտասի հուշարձանը (1988թ., բրոնզ, գրանիտ, Երևան), դիմաքանդակներ («Մհեր Մկրտչյան», 1979թ., բրոնզ, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահ) և այլն: Հաստոցային գործերից են` «Անիի կործանումը», «Սպասում» (երկուսն էլ` 1982թ., բրոնզ) և այլն: Գործերից պահվում են ՀԱՊ-ում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Արևելքի ժողովուրդների արվեստի, Սանկտ Պետերբուրգի ռուսական արվեստի թանգարաններում: Անհատական ցուցահանդեսներով հանդես է եկել Երևանում (1963թ., 1982թ.), Մոսկվայում (1983թ.): 1988թ-ից եղել է ՌԴ գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս: 1977թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական նկարչի կոչման: Մահացել է Երևանում: