Ստեփան Զելինսկի

Ազգագրագետ, տնտեսագետ, պատմաբան

Հակոբ Հակոբյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Ազատ Գասպարյան

Դերասան, ասմունքող

Մարիամ Գրիգորյան

Դերասանուհի

Փոլ Կարմիրյան

Պարող, պարուսույց

 

 

 

 

ԱՆԱՏՈԼԻ ՊԱՊՅԱՆ

Գեղանկարիչ

25 նոյեմբեր, 1924 - 23 հունվար, 2007

Ծնվել է Երևան: 1950թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը, 1951-53թթ կատարելագործվել է Մոսկվայում: 1953թ-ից դասավանդել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1962թ-ից` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում (1984թ-ից` պրոֆեսոր): Գեղանկարչի դիմանկարներն ու կոմպոզիցիաներն աչքի են ընկնում անմիջականությամբ, ժամանակի (1950-60-ական թվականներ) անհատի ապրումները, նաև հասարակական ու գեղագիտական ըմբռնումներն արտահայտելու շեշտված միտումով։ Գունանկարներին բնորոշ են կուռ կառուցվածքը, զուսպ միջոցներով մեծ արտահայտչականության հասնելու վարպետությունը։ Գործերից են` «Մեղեդի» (1960թ.), «Մեսրոպ Մաշտոց» (1962թ.), «Առավոտ» (1978թ.), «Օջախ» (1983թ.), «Որդիները» (1965թ.), «Ռեքվիեմ ըստ Նարեկացու» (1987-2000թթ), «Գարուն ա, ձուն ա արել» (2000թ.), «Պար հին ծառերի տակ» (2000թ.), «Ռեքվիեմ ըստ Նարեկացու» (2003թ., եռապատկեր), «Առավոտ» (2004թ.), «Կեսօր» (2004թ.), «Երեկո» (2004թ.) և այլն: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1981թ., 1999թ., 2004թ.), Փասադենայում (2000թ.)։ Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի պետական թանգարանում և այլուր։ 1983թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական նկարչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար