Արա Վրույր

Դերասան, լուսանկարիչ

Հատիկ Ազիզյան

Պատմաբան, լրագրող

Էվերտ Պայազատ

Կինոգետ, կինոսցենարիստ

Դանիել Երաժիշտ

Ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ

Թովմաս Պողոսյան

Երգիչ, բանահավաք

Նաիրա Շահիրյան

Դերասանուհի, հաղորդավար

Մանու Իրիցյան

Հաղորդավար, լրագրող

Նաիրա Կոլոզյան

Դերասանուհի

 

 

 

 

ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ

Բեմադրիչ

1 հունվար, 1936 - 18 հունվար, 1995

Ծնվել է Երևանում: 9 տարեկան հասակից աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում` որպես դերասան: Միջնակարգ կրթությունն ավարտելուղց հետո, ընդունվել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետ` Վարդան Աճեմյանի արվեստանոց: Ուսման տարիներին շարունակել է աշխատել թատրոնում, որտեղ բեմադրել է Ա.Շահինյանի «Իմ սիրելի փոքրիկը», Ե.Շվարցի «Սովորական հրաշք», Ֆոնվիզինի «Տհասը» և այլն: Վերջին բեմադրության համար արժանացել է ՀՀ Պետական մրցանակի: Բեմադրել է ավելի քան 40 ներկայացում Հայաստանի մի շարք թատրոններում: 1968թ-ից եղել է Երևանի դրամատիկական թատրոնի ստեղծման ակունքներում և Հրաչյա Ղափլանյանի հետ միասին բեմադրել է մի շարք ներկայացումներ` Գ.Արշակյանի «Այս աշխարհի փոքրերը», Գ.Յախշանի «Եղբայրները», Պ.Զեյթունցյանի «Ամենատխուր մարդը» և այլն: Վերջինս նույնպես արժանացել է ՀՀ Պետական մրցանակի: Մի շարք պիեսներ է բեմադրել նաև Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` Ա.Արբուզովի «Դաժան խաղեր», Գ.Սունդուկյանի «Քանդած օջախ», Աբդուլինի «13-րդ նախագահը» և այլն: Երկար տարիներ աշխատել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, որտեղ բեմադրել է Տ.Չուխաճյանի «Արշակ Երկրորդ», Ս.Ջրբաշյանի «Գիքոր», Պ.Չայկովսկու «Իոլանտա», Պուչինիի «Բոհեմա», Վերդիի «Տրուբադուր» և այլ օպերաներ: Երկար տարիներ հանդիսացել է Հայաստանի կառավարական համերգների բեմադրիչը: 1976թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար