Դանիել Վարուժան

Բանաստեղծ

Պողոս Մակինցյան

Գրականագետ, թարգմանիչ, պետական գործիչ

Կարո Ղաֆադարյան

Հնագետ, պատմաբան, բանասեր

Հրաչյա Ռուխկյան

Գեղանկարիչ

Արմեն Վարդանյան

Գեղանկարիչ

Գրիգոր Հախինյան

Կոմպոզիտոր

Պերճ Ժամկոչյան

Երգեհոնահար

Սերգեյ Կարապետյան

Դուդուկահար

Սեյրան Խաթլամաջյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Հրանտ Թադևոսյան

Գեղանկարիչ

Դոնարա Մկրտչյան

Դերասանուհի

Գագիկ Մանուկյան

Գեղանկարիչ

Վահագն Թևանյան

Բեմանկարիչ

Արմեն Գևորգյան

Բալետի արտիստ

Վահագն Զաքարյան

Հաղորդավար, լրագրող

Գուրգեն Ջանիբեկյան

Կինոռեժիսոր, կինոօպերատոր

 

 

 

 

ՎԱՆՈՒՇ ԽԱՆԱՄԻՐՅԱՆ

Բալետի արտիստ, պարուսույց

5 նոյեմբեր, 1927 - 5 հոկտեմբեր, 2011

Ծնվել է Երևանում: Ավարտել է Երևանի Ս.Շահումյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը: 1935-41թթ սովորել է Երևանի պարարվեստի ուսումնարանում, որից անմիջապես հետո աշխատել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ որպես բալետի դերասան: Առաջին գլխավոր դերը կատարել է 1941թ., Շ.Գունոյի «Վալպուրգյան գիշեր» բեմադրության մեջ: Հանդես է եկել հետևյալ բալետային ներկայացումներում՝ Ա.Խաչատրյանի «Գայանե» (Արմեն, 1947թ.), «Սպարտակ» (Սպարտակ, 1961թ.), «Երջանկություն», Ա.Սպենդիարյանի «Խանդութ» (Դավիթ, 1953թ.), «Ալմաստ», Է.Հովհաննիսյանի «Մարմար» (Բակուր, 1958թ.), Ա.Տիգրանյանի «Անուշ» և այլն: 1941-69թթ եղել է Երևանի օպերային թատրոնի գրեթե բոլոր բեմադրությունների պարային հատվածների կամ գլխավոր կատարողը, կամ բեմադրիչը: 1968-92թթ հանդիստացել է Հայաստանի Պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր բալետմայստրը, որի ընթացքում բեմադրել է բազմաթիվ պարային համարներ` Ա.Խաչատրյանի «Գայանե», «Սպարտակ», Բ.Ասաֆևի «Բախչիսարայի շատրվանները», Գ.Հախինյանի «Լոռեցի Սաքոն», Ա.Գլազունովի «Ռայմոնդա», Պ.Չայկովսկու «Կարապի լիճը», Կոմիտասի «Վաղարշապատի պար», Ա.Սպենդիարյանի «Էնզելի», «Խանդութ», Խ.Ավետիսյանի «Քարավան», Կ.Օրբելյանի «Անմահություն», «Կակաչներ», ազգագրական պարերի շարք՝ «Սասուն» և այլն: 1962թ-ից հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում: 2000թ-ից հիմնադրել և ղեկավարել է Հայաստանի պարարվեստի գործիչների միությունը, որը 2009թ-ից կրում է իր անունը: 2004թ. ստեղծել է վետերան-պարուսույցների «Վանուշ» պարախումբը, իսկ 2010թ.` «Բարդիներ» պարախումբը: 1963թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 1998թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանի: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար