ՎԱՉԵ ԵՐԻՑՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1993թ. դեկտեմբերի 10-ին, ՀՀ Հրազդան քաղաքում: Ավարտել է տեղի թիվ 14 միջնակարգ դպրոցը: 2010-14թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում` Արմեն Մազմանյանի արվեստանոցում: 2014թ-ից աշխատում է Երևանի Ա.Մազմանյանի անվան «Գոյ» թատրոնում` որպես դերասան: Խաղացել է Գ.Նժդեհի «Հայաստան և ճշմարտություն», Կ.Չապեկի «Մայրը», Հ.Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ», Ա.Այվազյանի «Դեկորներ», Մոլիերի «Սկապենի արարքները», Ն.Գոգոլի «Ռևիզոր», Պ.Վայսի «Մարատ-Սադ» և այլ ներկայացումներում: Նկարահանվել է «Ես եմ» (2010թ.), «Հարություն» (2014թ.), «Փրկագին» (2015թ.) և այլ ֆիլմերում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար