Գաբրիել Ավետիքյան

Լեզվաբան, բառարանագիր, բանասեր, աստվածաբան

Երվանդ Օտյան

Արձակագիր, երգիծաբան, լրագրող

Բագրատ Բորյան

Պատմաբան

Ռոմանոս Մելիքյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Ալեքսանդր Սարուխան

Ծաղրանկարիչ

Կարեն Խաչատրյան

Կոմպոզիտոր

Օգոստինոս Սեքուլյան

Բնագրագետ, լրագրող

Հայկ Յաղճյան

Դիրիժոր

Լուսինե Մուրադյան

Հաղորդավար, լրագրող

Անի Ամիրյան

Հաղորդավար

Վերոնիկա Սարկիսովա

Դերասանուհի

 

 

 

 

ՆԱՐԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դաշնակահար

Ծնվել է 1977թ. հուլիսի 1-ին, Երևանում: Շեփորահար Երվանդ Մարգարյանի կինն է: Վեց տարեկանից հաճախել է երաժշտական դպրոցի դաշամուրի դասարան: Տասներեք տարեկանից հետաքրքրվել է ջազային ոճերով և երաժշտական ուսումը շարունակել է Հայաստանի պետական ջազային քոլեջի դաշնամուրի և վոկալի բաժիններում: Ավարտել է նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազային դաշնամուրի բաժինը` Արմեն Դոնելյանի դասարանը: 1995-96թթ աշխատել է Հայաստանի պետական թատերական ինստիտուտի էստրադային արտիստների պատրաստման կուրսում: 1996-97թթ համերգային հրավերով եղել է Լիբանանում: 1997թ. եղել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության պետական սիմֆոնիկ նվագախմբի անդամ: 1998թ. հիմնադրել է Հայաստանի պետական ջազային քոլեջի քառյակը, 2005թ.` դուետ ամուսնու հետ, որով հանդես է եկել բազմաթիվ համերգներով Հայաստանում և արտերկրում: Ելույթ է ունեցել բազմաթիվ հայտնի երաժիշտների հետ: 2005թ. ստացել է համերգաշարային հրավերք դեպի Քուվեյթ, Լիբանան և Դուբայ: Ստացել է նաև հատուկ երաժշտական սերտիֆիկատ իր աշխատավայրերից` բարձրակարգ արվեստը ներկայացնելու համար: 2010թ. հիմնադրել է 3 բենդ` «Con Alma» , «Solar» և «Folk fusion», որտեղ հանդես է գալիս որպես գործիքավորող, դաշնակահար և պրոդյուսեր:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար