ՄԱՐԻԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ

Հաղորդավար, լրագրող

Ծնվել է 1990թ. մայիսի 19-ին, Երևանում: Ավարտել է Երևանի Բ.Ժամկոչյանի անվան թիվ 119 միջնակարգ դպրոցը: 2007-11թթ սովորել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում: 2011-13թթ սովորել է նույն ֆակուլտետի մագիստրատուրայում` հանրային կապեր և լրատվամիջոցների հետ հաղորդակցություն (PR) բաժնում: 2014թ. ընդունվել է  ասպիրանտուրա`  ժուռնալիստիկայի ֆակուլտետի ռադիոհեռուստատեսության ամբիոն: 2011-14թթ աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Առաջին» լրատվական ծրագրում` որպես  մեկնաբան: Նույն ժամանակահատվածում մեկ տարուց ավելի վարել է նաև «Սփյուռք» լրատվական թողարկումը: Որպես լրագրող պատրաստել է հեղինակային ռեպորտաժներ: 2014թ. աշխատել է «Barometer.am» տեղեկատվական-վերլուծական կայքում` որպես խմբագիր-լրագրող: 2015թ-ից աշխատում է  «ATV» հեռուստաընկերության «Այսօր» լրատվական ծրագրում` որպես մեկնաբան: Մասնակցել է մի շարք միջոցառումների և արժանացել պատվոգրերի` Բրիտանական խորհրդի ամենամյա լրագրողական «Նա Նե» մրցանակաբաշխություն: Մասնագիտական պրակտիկա է անցել Շվեյցարիայի Լոզան քաղաքի քոլեջում: Մասնակցել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ամենամյա սեմինարներին, «Շանթ» հեռուստաընկերության սցենարիստների մրցույթին: 2014թ-ից Հայաստանի ժուռնալիստների միության անդամ է, երկու գիտական հոդվածի հեղինակ:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար