ԱԼԼԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դերասանուհի

Ծնվել է 1947թ. նոյեմբերի 21-ին, Ստեփանավանում: Դերասան Սուրեն Հովհաննիսյանի դուստրն է: 1966թ. ավարտել է Կիրովականի (այժմ` Վանաձոր) թիվ 2 միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետ` Կիմ Արզումանյանի արվեստանոց, որտեղ սովորել է 2 տարի և վերադարձել Կիրովական: Ուսման տարիներից խաղացել է թատրոնում: Կերտել է դերեր «Ռոմեո Ջուլիետ և խավարը», «Լոռվա ձոր» ներկայացումներում: 1971-75թթ սովորել է Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետում: 1973թ-ից աշխատում է Վանաձորի Հ.Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասանուհի: Թատրոնում կերտել է ավելի քան 70 դեր բազմաթիվ ներկայացումներում, որոնցից են` Գ.Սունդուկյանի «Ամուսիններ» (Հեղինե, Էլիզ), Դիքենսի «Դավիդ Կոպերֆիլդ» (Կլարա), Ա.Շիրվանզադեի «Քաոս» (Անուշ), Ա.Օստրովսկու «Անմեղ մեղավորները» (Կարինկինա), Հ.Մաթևոսյանի «Աշնան արև» (Աղուն), Ա.Քալանթարյանի «Վաճառքի ենթական չէ» (Եվա), Ա.Բայանդուրյանի «Աշնանային իրիկնամուտ» (Բավական) և այլն: Արժանացել է մի շարք պատվոգրերի, ՀԹԳՄ և Վանաձորի մանկավարժական ինստիտուտի ոսկե մեդալների, 2003թ.` Մետաքսյա Սիմոնյանի անվան մրցանակի: 2005թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2010թ.՝ «Թատերական Լոռի» մրցանակի, 2011թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության «Արտիստ» մրցանակի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար