Նիկոլ Աղբալյան

Գրականագետ, պետական գործիչ

Հարություն Զաքիև

Ճարտարագետ, ճարտարապետ

Լևոն Կարախան

Քամանչահար

Հրայր Մուրադյան

Գրականագետ, դրամատուրգ

Վանո Մուրադելի

Կոմպոզիտոր

Ամալյա Մխիթարյան

Դերասանուհի, տիկնիկավար

Սիմոն Սիմոնյան

Արձակագիր, հրապարակախոս, բանասեր

Վազգեն Ամիրբեկյան

Արձակագիր, լրագրող

Լուիզա Պոզապալյան

Օպերային երգչուհի

Ժաննա Բլբուլյան

Դերասանուհի, երգահան

Մարտին Ահարոնյան

Կիթառահար, երգահան, գեղանկարիչ

 

 

 

 

ՆԱՌԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Արձակագիր

Ծնվել է 1985թ. փետրվարի 5-ին, ՀՀ Տավուշի մարզի Թովուզ (այժմ` Տավուշ) գյուղում։ Ավարտել է Հրազդանի Հ.Օրբելու անվան թիվ 13 միջնակարգ դպրոցը։ 2002-07թթ սովորել է Երևանի Մ.Մաշտոցի անվան համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ Առաջին անգամ տպագրվել է 2006թ. «Գրեթերթ» գրական երիտասարդական թերթում, ապա` «Գարուն», «Ինքնագիր», «Նարցիս», «Գրանիշ» ամսագրերում, Գրական թերթում, Անթոլոգիա (18-33) արդի հայ արձակ անթոլոգիայում։ Մասնակցել է Հայաստանի գրողների միության «Գրեթերթ» երիտասարդական ամսաթերթի ստեղծմանը։ 2007թ. նրա «Սրբիչը» պատմվածքն արժանացել է «Գրեթերթ» գրական երիտասարդական թերթի «Տարվա լավագույն պատմվածք» մրցանակին։ 2009թ. «Լուսինը թփերի մեջ» պատմվածքն արժանացել է «Ինքնագիր» գրական հանդեսի «Լավագույն պատմվածք» մրցանակին։ 2011թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է։ 2012թ-ից աշխատում է ՀԳՄ «Գրական թերթ» պաշտոնաթերթում, ինչպես նաև «Գրեթերթ» գրական երիտասարդական թերթի համախմբագիրն է։ 2014թ. հեղինակի «Սերը» պատմվածքն արժանացել է 1-ին հայկական գրական գործակալության «Գույն» մրցանակաբաշխության առաջին մրցանակին, ինչպես նաև «Անտարես» հրատարակչության հատուկ մրցանակին։ Հրատարակվել են նրա «Կանաչ տետր» (պատմվածքներ, 2009թ.), «Անկախին սպասելիս» (պատմվածքներ, 2011թ.), «Արգելված պտուղ» (պատմվածքներ, 2014թ.) գրքերը: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն։ 2012թ. արժանացել է ՀՀ նախագահի գրականության բնագավառում երիտասարդական մրցանակին` «Անկախին սպասելիս» գրքի համար: