Մելքոն Գյուրջյան

Արձակագիր, հրապարակագիր

Հակոբ Տիրոյան

Բնագետ, գրող

Վահրամ Մուհենտիսյան

Ջութակահար, դիրիժոր

Էդուարդ Սաֆարյան

Ճարտարապետ

Վարուժան Խաստուր

Բանաստեղծ, թարգմանիչ

Անչոկ

Երգչուհի

Սամվել Բաղդասարյան

Դերասան, նմանակող

Ավետիք Էլոյան

Ճարտարապետ

Նունե Մելիքյան

Ջութակահար

 

 

 

 

ՄԻՔԱՅԵԼ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Թավջութակահար

Ծնվել է 1992թ. օգոստոսի 22-ին, Երևանում: 2001-09թթ սովորել է Երևանի Ս.Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի Վալերի Անտոնյանի թավջութակի դասարանում: Այդ տարիների ընթացքում դարձել է մի շարք հանրապետական մրցույթ-փառատոների դափնեկիր: Արժանացել է Է.Խաչատուրյանի անվան հանրապետական մրցույթ-փառատոնի 3-րդ կարգի մրցանակի (2003թ.), «Կամերտոն» առաջին հանրապետական մրցույթ-փառատոնի դափնեկրի կոչման (2004թ.), Ա.Սպենդիարյանի անվան հանրապետական 1-ին (2005թ.) և 2-րդ (2007թ.) մրցույթ-փառատոնի դափնեկրի կոչման, Ա.Գաբրիելյանի և Ս.Ասլամազյանի անվան պատանի ջութակահարների և թավջութակահարների հանրապետական 7-րդ մրցույթի 3-րդ կարգի և «Ամենաերաժշտական մասնակից» հատուկ մրցանակի (2007թ.), Կոմիտասի 140-ամյակին նվիրված երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի 1-ին կարգի մրցանակի և դափնեկրի կոչման (2009թ.): 2006թ. դարձել է Վ.Սպիվակովի անվան միջազգային բարեգորցական ֆոնդի կրթաթոշակառու, որի համերգային գործունեության շրջանակներում հանդես է եկել Հայաստանում և արտասահմանում: 2009-15թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` Մեդեա Աբրահամյանի թավջութակի դասարանում: 2010թ. հրավիրվել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ: 2012թ. Շվեյցարիայում կայացած «3rd Classics in the Streets» միջազգային մրցույթ-փառատոնին` կամերային անսամբլ անվանակարգում արժանացել է դափնեկրի կոչման: Նույն թվականին երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային 4-րդ մրցույթ-փառատոնին, կամերային անսամբլ անվանակարգում արժանացել է 1-ին կարգի մրցանակի և դափնեկրի կոչման: 2013թ. կամերային անսամբլների կատարողական արվեստի երկրորդ հանրապետական մրցույթին` նվիրված Կարեն Կոստանյանի 90-ամյակին, արժանացել է 2-րդ կարգի մրցանակի: Նույն թվականին երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային 5-րդ մրցույթ-փառատոնին, կամերային անսամբլ անվանակարգում արժանացել է 1-ին կարգի մրցանակի և դափնեկրի կոչման: Հանդիսանում է «Daeron» էքստրիմ սիմֆոնիկ մետալ-խմբի անդամ, որի համերգային գործունեության շրջանակներում հանդես է եկել Հայաստանում և արտասահմանում: 2013թ. արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին` «Գործիքային կատարում» անվանակարգում: 2015թ. աշխատել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբում: Նույն թվականից աշխատում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբում:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար