
Աթանաս Մերասյան
Մատենագիր

Ալեքսան Թամպուրի
Երաժիշտ

Ազնիվ Մնակյան
Դերասանուհի

Արամ Հայկազ
Արձակագիր

Կարապետ Մինասյան
Բեմանկարիչ

Գևորգ Ոսկանյան
Գեղանկարիչ

Ավո Ուվեզյան
Կոմպոզիտոր, գործարար

Մարտին Միքայելյան
Ճարտարապետ

Լևոն Թուխիկյան
Դերասան

Մելս Սանթոյան
Գրականագետ

Անայիս Ներսեսյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Վահագն Թևոսյան
Հեռուստալրագրող

Գևորգ Քեշիշյան
Պարող, պարուսույց
ՄԵՐԻ ՄՆՋՈՅԱՆ

Ծնվել է 1995թ. փետրվարի 7-ին, Գյումրիում: 2001-09թթ սովորել է տեղի թիվ 7 միջնակարգ դպրոցում: 1999-2008թթ հաճախել է Գյումրիի «Դեղձանիկ» մանկապատանեկան համույթ, որտեղ եղել է մենակատար: 2009-13թթ սովորել է Երևանի Մշակույթի պետական քոլեջի ջազ-վոկալ բաժնում: 2013թ-ից սովորում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 2008թ-ից երգում է Գյումրիի Ռոբերտ Մլքեյանի ղեկավարած «Տիրամայր Հայաստան» երգչախմբում: 2007թ. մասնակցել է Բեռլինում կայացած «Жемчужина Берлина» միջազգային երգի մրցույթին, 2008թ.` «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի հայաստանյան նախընտրական փուլին, ապա եղել է նաև մրցույթում Հայաստանը ներկայացնող երգի խոսքերի հեղինակն ու բեք-վոկալը: 2009-10թթ Վրաստանում մասնակցել է երգի մրցույթների և գրավել առաջատար հորիզոնականներ: 2012թ. մասնակցել է Մոսկվայում կայացած «Նոր ալիք» երգի մրցույթին: 2013թ. դարձել է «Արմենիա» հեռուստաընկերության «Հայաստանի ձայնը» նախագծի հաղթող և մեկնել Յուրմալա, որտեղ ներկայացրել է Հայաստանը «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթում: