Մանվել Ջախջախյան

Բառարանագիր, բանաստեղծ, թարգմանիչ

Գևորգ Տիգրանով

Երաժշտագետ

Մարտին Քարամյան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Ադիբեկ Գրիգորյան

Քանդակագործ

Պարույր Մուրադյան

Հայագետ, աղբյուրագետ

Ֆրեդ Աֆրիկյան

Ճարտարապետ

Համլետ Խաչատրյան

Ճարտարապետ

Մանիկ Աճեմյան

Բանաստեղծ

Ռուզան Վիթ

Դերասանուհի

Ռոբերտ Մարտիրոսյան

Հաղորդավար, սցենարիստ

 

 

 

 

ՌՈՋԵՐ ԿՈՒՊԵԼՅԱՆ

Կինոռեժիսոր, նկարիչ

Ծնվել է 1971թ. սեպտեմբերի 4-ին, Բեյրութում: Կյանքի առաջին տասներկու տարիներն ապրել է Աֆրիկայում` Սիերա Լեոնեում: Միջնակարգ և բարձրագույն կրթություն ստացել է ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում: 1986-96թթ սովորել է Փասադենայի Արվեստի կենտրոնում, 1992-94թթ` Քալիֆորնիայի պետական պոլիտեխնիկական համալսարանում: 1994թ. այցելել է Արցախ, որից հետո նկարահանել է առաջին ռեժիսորական աշխատանքը` արցախյան պատերազմի մասին պատմող «Մութ անտառը` լեռներում» վավերագրական ֆիլմը: Վերջինս թարգմանվել է 3 լեզուներով, արժանացել մի շարք հեղինակավոր մրցանակների և ցուցադրվել տարբեր երկրներում: Որպես նկարիչ-անիմատոր հանդես է եկել հոլիվուդյան մի շարք հայտնի ֆիլմերում` «Մատանիների տիրակալը», «Մեր հայրերի դրոշները», «Սատանայի դատապաշտպանը», «Կարիբյան ծովահենները», «Կոնստանտին», «Տերմինատոր. թող գա փրկիչը», «Իքս մարդիկ», «Ալիսիան հրաշքների աշխարհում» և այլն: Հիմնադրել է հոլիվուդյան «Ֆուջիթիվ Ստուդիոս» կինոարտադրության ընկերությունը, որի նախագահն է: Հեղինակել է պատմվածքներ, գեղարվեստական կոմիքսներ, մասնագիտական մի շարք հոդվածներ: Համագերծակցել է երգիչ, երգահան Սերժ Թանկյանի հետ: 2008թ-ից աշխատել է «Բյուզանդիայի արևելքը» փաստագրական ֆիլմի վրա:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար