ԿԱՐԵՆ ԱԶԱՏՅԱՆ

Բալետի արտիստ

Ծնվել է 1987թ. հոկտեմբերի 13-ին, Երևանում: 1996-2004թթ սովորել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանում, 2004-07թթ` Ցյուրիխի Պարարվեստի ակադեմիայում: Աշակերտել է Հովհաննես Դիվանյանին և Օլիվեր Մաթզին: 2007-14թթ աշխատել է Բավարիայի պետական թատրոնում, որտեղ 2009թ-ից եղել է մենապարող: 2014թ-ից աշխատում է Համբուրգի պետական թատրոնում` որպես բալետի մենապարող: Հանդես է եկել հետևյալ բալետային ներկայացումներում` «Ամպրոպ» (Սեբաստիան, Անտոնիո), Ս.Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» (Ռոմեո, Մերկուցիո), Ֆ.Փոուլենսի «Les Biches» (Ատլետ), «Մեկ անգամ և երբեք հետո» (Ալբերտ), «Der Widerspenstigen Zähmung» (Հորտենսիո, Լուչենցիո), «Ինչպես Կարապի լիճը» (Իշխան Ալեքսանդր, Իլուզիոնս), Լ.Մինկուսի «Դոն Կիխոտ» (Բազիլիո), «Բայադերկա» (Ոսկե աստված), Պ.Չայկովսկու «Շչելկունչիկ» (Գունտեր, Ֆրից), «Քնած գեղեցկուհի» (Կապույտ թռչուն), «Կարապի լիճը» (Պաս դե սիքս, ռուսական պար), «Ամառային գիշերվա երազանք» (Դեմետրիուս), «Նեապոլ» (Ջենարո, Պաս դե սիքս) և այլն:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար