Ամբրոսիոս Գալֆայան

Բառարանագիր, պատմաբան

Վահան Տեր-Առաքելյան

Երգիչ, թարգմանիչ

Յուրի Յարալով

Ճարտարապետ

Վաղարշակ Կոտոյան

Կոմպոզիտոր

Իրինա Դրամբյան

Արվեստաբան

Ալեքսան Մեխակյան

Արձակագիր, դրամատուրգ

Արմեն Դիվանյան

Կոմպոզիտոր

Արմեն Երկաթ

Օպերային երգիչ, բեմադրիչ

Մուշեղ Գարուկյան

Գրաֆիկ, դիզայներ

Խաչիկ Եղոյան

Ռեժիսոր, պրոդյուսեր

Սոնա Աբրահամյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ՎԱՀՐԱՄ ԵՂՇԱՏՅԱՆ

Դերասան

23 ապրիլ, 1918 - 1 հոկտեմբեր, 2008

Ծնվել է Ղարաքիլիսայում (այժմ` Վանաձոր): 1936թ. Թիֆլիսում առաջին անգամ բեմ է բարձրացել: 1938-64թթ խաղացել է Թիֆլիսի Պ.Ադամյանի անվան հայկական դրամատիկական, Գորիսի, Արթիկի, Ստեփանավանի, Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոններում: 1965թ-ից աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան: Խաղացած ներկայացումներից են` Գ.Սունդուկյանի «Պեպո» (Պեպո), Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» (Գևորգ Մարզպետունի), Ա.Շիրվանզադեի «Նամուս» (Ռուստամ), «Չար ոգի» (Մուրադ), «Մորգանի խնամին» (Ժորժ), Բ.Լավրենյովի «Բեկում» (Գոդուն), Վ.Շկվարկինի «Ուրիշի երեխան» (Յաշա) և այլն: 1961թ. Թիֆլիսում նշվել է նրա բեմական գործունեության 25-ամյակը: Նկարահանվել է նաև ֆիլմերում` «Սարոյան եղբայրներ» (1969թ.), «Քաոս» (1973թ.), «Երկունք» (1976թ.), «Կապիտան Առաքել» (1985թ.), «Օտար խաղեր» (1986թ.), «Հատակում» (1987թ.) և այլն: 1955թ. արժանացել է Վրաստանի վաստակավոր, 1985թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար