Արմեն Տիգրանյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Արամ Թորոսյան

Ճարտարապետ, գրող

Մկրտիչ Արմեն

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Փայլակ Մանուկյան

Ճարտարապետ

Արկադի Մաղդասյան

Կրկեսի արտիստ, ակրոբատ

Անահիտ Սեկոյան

Արձակագիր

Հրաչյա Ղափլանյան

Բեմադրիչ, դերասան

Գոհար Գասպարյան

Օպերային երգչուհի

Վարուժան Նալբանդյան

Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Տիգրան Լևոնյան

Օպերային երգիչ, բեմադրիչ

Գեորգի Թովմասյան

Գեղանկարիչ

Անահիտ Արփեն

Արձակագիր

Մարի Սանթրոսյան

Դերասանուհի

Եվա Սուջյան

Երգչուհի, երաժիշտ

Ժորա Սարգսյան

Դաշնակահար

 

 

 

 

ՍՏԵՓԱՆ ԼԻՍԻՑՅԱՆ

Ազգագրագետ, պատմաբան, թարգմանիչ

22 սեպտեմբեր, 1865 - 4 հունվար, 1947

Ծնվել է Թիֆլիսում: Եղել է ճարտարագետ Սահակ Լիսիցյանի եղբայրը: 1884թ. ավարտել է տեղի գիմնազիան: 1885-87թթ սովորել է Օդեսայի, 1887-89թթ` Վարշավայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետում: 1889թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և աշխատանքի անցել Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: 1892-1903թթ եղել է Թիֆլիսի հայոց հրատարակչական ընկերության խմբագրության անդամ և քարտուղար, 1898-1921թթ՝ Թիֆլիսի Կատարինե Լիսիցյանի հայկական տարրական երկսեռ դպրոցի (1911թ-ից՝ գիմնազիա, 1921թ-ից՝ տեխնիկում) ուսուցիչ և տնօրեն։ 1892-98թթ աշխատակցել է «Աղբյուր» և «Տարազ» հանդեսներին։ 1894-1915թթ հայոց պատմություն է դասավանդել Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում: 1905-17թթ և 1922թ. հիմնադրել, խմբագրել և հրատարակել է «Հասկեր» մանկական ամսագիրը։ 1921-22թթ դասախոսել է Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտում: 1924թ-ից աշխատել է ՀԽՍՀ լուսժողկոմատի մեթոդաբանական բյուրոյում: 1925-28թթ եղել է Հայաստանի կենտրոնական գավառագիտական բյուրոյի ղեկավարը: 1938-43թթ դասավանդել է Հայաստանի պետական մանկավարժական ինստիտուտում, 1924-47թթ՝ Երևանի պետական համալսարանում, որտեղ 1940թ-ից եղել է աշխարհագրական ֆակուլտետի ֆիզիկական աշխարհագրության ամբիոնի վարիչը (1941թ-ից՝ պրոֆեսոր): 1928-47թթ եղել է Հայաստանի պատմության պետական թանգարանի ազգագրության բաժնի վարիչը: Ղեկավարել է գիտական արշավախմբեր, գրառել ազգագրական բազմաթիվ նյութեր, հայթայթել թանգարանային շուրջ 1000 ցուցանմուշ: Ազգագրական աշխատանքները կանոնավորելու և գիտական հիմքերի վրա դնելու նպատակով կազմել ու հրատարակել է «Ազգագրական հարցարանը» (1946թ.)։ Հրատարակել է «ՀԽՍՀ ֆիզիկական աշխարհագրություն, դեմոգրաֆիայով» (1940թ.) աշխատությունը, գրել մենագրություն Հայկական լեռնաշխարհի ֆիզիկաաշխարհագրական պայմանների մասին (ձեռագիր)։ Եղել է Հայաստանում ազգագրության և աշխարհագրական ընկերության հիմնադիրներից և նախագահի տեղակալը (1937-39թթ): 1904-11թթ ճամփորդել է Եվրոպայում, ուսումնասիրել Կ.Պոլսի, Վիեննայի Մխիթարյան միաբանության գրադարանում և Բեռլինի թանգարանում եղած հայագիտական նյութերը: Մասնակցել է Հ.Լինչի «Արմենիա» աշխատության ռուսերեն թարգմանությանը, լեհերենից հայերեն է թարգմանել Հ.Սենկևիչի «Յո երթաս» վեպը: Հեղինակել է Հայաստանի պատմությանը, ֆիզիկական աշխարհագրությանը և ազգագրությանը նվիրված բազմաթիվ ուսումնական ծրագրեր, դասագրքեր և մենագրություններ: Հրատարակվել են նրա «Զանգեզուրի հայերը» (1969թ.), «Ծաղկաքաղ» (1969թ.), «Լեռնային Ղարաբաղի հայերը: Տղամարդկանց տարիքային խմբերի ավանդույթները հայերի մեջ» (համահեղինակ՝ Լ.Վարդանյան, 1981թ.), «Հայրենի առասպելներից և վեպերից» (1995թ.) գրքերը: Անգնահատելի է Հովհաննես Թումանյանի և Լևոն Շանթի համահեղինակությամբ նրա կազմած և Թիֆլիսում, Կ.Պոլսում հրատարակած մայրենի լեզվի «Լուսաբեր» դասագրքի նշանակությունը: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով: 1945թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: Ստեփան Լիսիցյանի անունով են կոչվել ՀՊՊԹ ազգագրության բաժինը և Երևանի թիվ 34 դպրոցը, որտեղ տեղադրված է նրա կիսանդրին:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար