ՍՄԲԱՏ ՇԱՀԱԶԻԶ

Բանաստեղծ

5 սեպտեմբեր, 1840 - 24 դեկտեմբեր, 1907

Սմբատ Շահազիզյանց

Ծնվել է ՀՀ Աշտարակ քաղաքում: 1860թ. ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը և կից լիցեյը: 1873-97թթ եղել է նույն ճեմարանի ուսուցիչ: 1861թ-ից աշխատակցել է «Հյուսիսափայլ» ամսագրին: 1860թ. Մոսկվայում լույս է տեսել նրա «Ազատութեան ժամեր» գրաբար և աշխարհաբար բանաստեղծությունների առաջին ժողովածուն: «Լևոնի վիշտը» (1865թ.) ժողովածուն ամփոփում է համանուն պոեմը (հեղինակն անվանել է «ժամանակակից վէպք») և բանաստեղծություններ, որոնցում բողոքում է սոցիալական ճնշման («Ազգային վիճակ»), բռնակալության դեմ («Բռնավոր սուլթան»), ձոներգում Զեյթունի հերոսամարտը («Եզվիտներ և Զեյթուն»), գովերգում հայրենի բնաշխարհը, հայրենիքը («Գիշեր»): Բանաստեղծություններից առավել հայտնին «Երազն» է, որը վերածվել է երգի: 1893թ. գրական-մանկավարժական գործունեության 30-ամյակի առթիվ արտասանած ճառերը, հոդվածներն ու նրա յոթ բանաստեղծությունը հրատարակվել են «Յոբելեանի տարեդարձ» ժողովածուում, որից ստացած գումարով ստեղծել է «Աբովյան-Նազարյան» հիմնադրամը: 1898-99թթ Մոսկվայում կազմակերպել և գլխավորել է համիդյան կոտորածներից որբացած հայ երեխաների խնամքի ու կրթության գործը: գրողի գրական ժառանգության մեջ նշանակալի տեղ ունի հրապարակախոսությունը: Կարևորել է աշխարհաբարը («Հրապարակախօս ձայն», 1881թ.), քննադատել ուսուցման և դաստիարակության հին համակարգը («Ամառնային նամակներ», 1897թ.), դատապարտել ռուսական իշխանությունների հայահալած քաղաքականությունը, բռնակալությունը («Յիշողութիւններ Վարդանանց տօնի առիթով», 1901թ.), եվրոպական և թուրքական քաղաքականությունը («Մի քանի խօսք իմ ընթերցողներին», 1903թ.): 1867թ. ստացել է արևելյան լեզուների գիտությունների թեկնածուի աստիճան: Մահացել է Մոսկվայում, թաղված է հայկական գերեզմանատանը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար