Մակար Եկմալյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Վահան Թեքեյան

Բանաստեղծ

Հակոբ Անտոնյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Պողոս Խաչատրյան

Գրականագետ

Ռոդիոն Նահապետով

Դերասան, կինոռեժիսոր

Արծվի Բախչինյան

Բանասեր, կինոգետ, պատմաբան, թարգմանիչ

Սլավա Գրիգորյան

Կիթառահար

Արա Խզմալյան

Թատերագետ

Աննա Ղավալյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ՄԿՐՏԻՉ ՀԱՃՅԱՆ

Դրամատուրգ, բանաստեղծ, գեղանկարիչ

11 հունվար, 1915 - 25 նոյեմբեր, 1985

Ծնվել է Կոստանդնուպոլսի մերձակա Կեյվե գավառի Էզմե գյուղում։ 1933թ. ավարտել է Կ.Պոլսի Կեդրոնական վարժարանը, իսկ 1938թ.` համալսարանի դեղագործական ֆակուլտետը։ 1952-57թթ բնակվել է Ֆրանսիայում, ապա հաստատվել Մեխիկոյում։ 1959թ. Փարիզում մասնակցել է պետական քննություններին և ստացել երաժշտական քննադատի վկայական։ Մեխիկոյում կազմակերպել է արհեստական մարմարի արտադրություն: Նրան է պատկանում քիմիական եղանակով արհեստական մարմար ստանալու գյուտը։ Գրել է «Կնատյացը» (1949թ.), «Աստղահարը» (1982թ., Ալեք Մանուկյան մշակութային հիմնարկի թատերական մրցանակ) պիեսները։ Խոհաքնարական բանաստեղծություններ են ամփոփում «Բոցեր» (1973թ.) և «Հողեն երկինք» (1977թ.) ժողողվածուները (երկուսն էլ` Ալեք Մանուկյան մշակութային հիմնարկի գրական մրցանակ)։ Թարգմանել է Է.Ռոստանի «Սիրանո դը Բերժըրակ» (1949թ.), Կ.Գոլդոնիի «Հյուրանոցի տիրուհին» (1950թ.), Ժ.Անույի «Ռոմեո և Ժանեթ» (1950թ.) պիեսները։ Նկարչական գործերի (վերացապաշտական) ցուցահանդեսներ է ունեցել Մեխիկոյում, Նյու Յորքում, Բոստոնում և Երևանում (1977թ., նվիրել է ՀԱՊ-ին)։ Մահացել է Մեխիկոյում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար