Սուքիաս Պարզյան

Բանասեր, եկեղեցական գործիչ

Աշ-Մաթ

Դերասան, բեմադրիչ

Տիգրան Դավթյան

Քանդակագործ

Արշա Օվանեսովա

Կինոռեժիսոր

Վազգեն Տալյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Ամալյա Արազյան

Դերասանուհի

Նինել Դալլաքյան

Դերասանուհի

Գագիկ Ղազարյան

Քանդակագործ

Էլլա Տարունց

Երգչուհի

Վաչե Երիցյան

Դերասան

 

 

 

 

ՄԱՏԹԵՈՍ ՄԱՄՈՒՐՅԱՆ

Գրող, թարգմանիչ, բանասեր, պատմաբան

17 հոկտեմբեր, 1830 - 2 հունվար, 1901

Ծնվել է Զմյուռնիայում (այժմ՝ Իզմիր): Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի հունական դպրոցում: 1845թ. ավարտել է Զմյուռնիայի Մեսրոպյան, 1850թ.` Փարիզի Սամուել Մուրատյան վարժարանները։ 1856-57թթ ազատ ունկնդիր է եղել Քեմբրիջի համալսարանում։ 1851թ. Մ.Աղաբեկյանի հետ Զմյուռնիայում հիմնել է Աղաբեկյան ուսումնարանը։ 1853թ. ուսուցչություն է արել Կ.Պոլսում։ Ղրիմի պատերազմի (1853-56թթ) ժամանակ բանակում ծառայել է որպես թարգմանիչ, 1860-65թթ եղել է Կ.Պոլսի հայոց պատրիարքարանի դիվանապետ։ 1862թ. մասնակցել է Զեյթունի ապստամբների օգտին կատարված հանգանակությանը, հրապարակել Կիլիկիայում թուրքական քաղաքականությունը դատապարտող հոդվածներ։ 1865-99թթ աշխատել է Զմյուռնիայի Մեսրոպյան և Հռիփսիմյան վարժարաններում, դասավանդել անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն և համաշխարհային պատմություն: 1871-1901թթ Զմյուռնիայում հրատարակել է «Արևելյան մամուլ» գրական-քաղաքական հանդեսը։ 1853թ-ից հրապարակախոսական հոդվածներով և թարգմանություններով հանդես է եկել «Մասիս», «Մեղու», «Ծաղիկ» և այլ պարբերականներում։ 1850-60-ական թվականներին գրած իր բազմաթիվ հոդվածները ամփոփել է «Հայկական նամականի» (1872թ.) և «Անգլիական նամականի կամ Հայու մը ճակատագիրը» (1881թ.) հրապարակախոսական երկերում, որտեղ քննարկված են ազգային-ազատագրական պայքարի, Հայաստանի տնտեսական զարգացման խնդիրներ։ Նրա քաղաքական դավանանքն արտահայտված է «Սև լեռին մարդը» («Արևելյան մամուլ», 1871-81թթ) վեպում, որտեղ հետևելով Միքայել Նալբանդյանին, նա հայ ժողովրդի ազատագրությունը կապել է ռուսական հեղափոխության հաղթանակի հետ։ Պաշտպանելով Միքայել Նալբանդյանի գործն ու գաղափարախոսությունը՝ իր ստեղծագործություններում անդրադարձել և զարգացրել է կնոջ ազատության, լեզվի, գրականության, կրոնի, բարոյագիտության և այլն հարցերի վերաբերյալ նրա տեսակետները։ Դրականապես է գնահատել Փարիզի կոմունան, 2-րդ և 3-րդ Ինտերնացիոնալների գործունեությունը, արևմտահայ իրականության մեջ պրոպագանդել Կառլ Մարքսի, Ֆ.Լասալի, Ա.Թյուրգոյի, Ադամ Սմիթի, Դ.Ռիկարդոյի հայացքները։ Հեղինակել է «Համառոտ ընդհանուր պատմություն դպրոցաց համար» (մաս 1-3, 1875-78թթ), «Համառոտ պատմություն Հայոց մինչև մեր օրերն» (1887թ.), «Մանր վեպեր ու դասեր քաղված մանր տղոց համար» (1876թ.), «Բանալի հայերեն շարադրության» (1878թ.), «Գիտելիք ու պարտիք տղայոց» (1879թ.) և այլն դասագրքեր։ Հայերեն է թարգմանել Վոլտերի, Գյոթեի, Լեսինգի, Ալեքսանդր Դյումայի, Ժյուլ Վեռնի, է. Պրևոյի, Կ.Բոմարշեի, Վալտեր Սկոթի, Լև Տոլստոյի և ուրիշ գրողների երկեր, ինչպես նաև «Հազար ու մի գիշեր» արաբական հեքիաթները (6 հատորով)։ Գրել է նաև դրամատիկական գործեր, մանկավարժական և այլն բնույթի հոդվածներ։ Եղել է 19-րդ դարի 60-80-ական թվականների հայ ազգային-ազատագրական շարժման գաղափարախոսներից և հայ ժողովրդի ազատագրումը պայմանավորել է զինված պայքարով։ Մահացել է Զմյուռնիայում (այժմ՝ Իզմիր):

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար