Արմեն Տիգրանյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Արամ Թորոսյան

Ճարտարապետ, գրող

Մկրտիչ Արմեն

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Փայլակ Մանուկյան

Ճարտարապետ

Արկադի Մաղդասյան

Կրկեսի արտիստ, ակրոբատ

Անահիտ Սեկոյան

Արձակագիր

Հրաչյա Ղափլանյան

Բեմադրիչ, դերասան

Գոհար Գասպարյան

Օպերային երգչուհի

Վարուժան Նալբանդյան

Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Տիգրան Լևոնյան

Օպերային երգիչ, բեմադրիչ

Գեորգի Թովմասյան

Գեղանկարիչ

Անահիտ Արփեն

Արձակագիր

Մարի Սանթրոսյան

Դերասանուհի

Եվա Սուջյան

Երգչուհի, երաժիշտ

Ժորա Սարգսյան

Դաշնակահար

 

 

 

 

ԻՆՏՐԱ

Բանաստեղծ

11 սեպտեմբեր, 1875 - 6 հունիս, 1921

Տիրան Չրաքյան

Ծնվել է Կոստանդնուպոլսի Սկյուտար արվարձանում: 1881-85թթ սովորել է Կ.Պոլսի Սբ. Խաչ նախակրթարանում: 1891թ. ավարտել է Պերպերյան վարժարանը: Հաճախել է նաև Կ.Պոլսի Գեղարվեստի վարժարան: 1897թ. մեկնել է Փարիզ` նկարչության մեջ կատարելագործվելու համար: 1895-1915թթ (կարճ ընդմիջումով) դասավանդել է գավառական և Կ.Պոլսի հայկական վարժարաններում: Գրել հոդվածներ, արձակ խոհեր, ուսումնասիրություններ, տպավորություններ, բանաստեղծություններ։ 1906թ. լույս է ընծայել «Ներաշխարհ» խորագրով խոհերի ու տպավորությունների գիրքը, որը մեծ հռչակ է բերել նրան և 1908թ.` «Նոճաստան» բանաստեղծությունների (հնչյակների) ժողովածուն` այս երկու գրքերի համար ընտրելով Ինտրա անունը (Տիրանի շրջափոխությամբ կազմված)։ Նրա ստեղծագործություններին բնորոշ է ապրումների և մտածումների խոր ու համակողմանի վերլուծությունը։ Իր իսկ բնորոշմամբ՝ «Ներաշխարհը» իմաստասիրական և գեղարվեստական հանգամանքների մեկ սկզբնատիպ միացումն է»։ Ըստ հեղինակի՝ նյութական և հոգևոր աշխարհի հիմքում ընկած են լույսն ու եթերը։ «Նոճաստան»-ում նույնպես լույսն այն հիմքն է, առանց որի չկա ո՛չ կյանք, ո՛չ գեղարվեստ։ Նրա փիլիսոփայական խորհրդածություններն իդեալիստական բնույթ ունեն։ Անչափելին՝ տիեզերքը, չափելու միջոցը, նրա համոզմունքով, բացարձակն է, որի դրսևորումները երևույթների հիմքում ընկած օրենքներն են։ Քննադատել է Պրոտագորասի «Մարդն է չափն ամենայնի» սկզբունքը, զարգացրել տիեզերական ներդաշնակության գաղափարը՝ մարդու փոխարեն չափի հիմքում դնելով անհունը։ 1895-96թթ ջարդերը խաթարել են նրա հոգեկան աշխարհը: Գրել է նաև էսսեներ, ճամփորդ, ակնարկներ, պատկերներ, որոնք գեղարվեստական մեծ արժեք ունեն: 1914-18թթ ծառայել է թուրքական բանակում` որպես թարգման-քարտուղար: Այդ շրջանում ի հայտ են եկել նրա հոգևոր ճգնաժամի նշանները: 1915թ-ից հետո կորցրել է հոգեկան հավասարակշռությունը, թափառել է գավառներում և սեր ու միություն քարոզել մարդկանց։ 1921թ. ձերբակալվել է խռովություն սերմանելու մեղանդրանքով և արտաքսվել Դիարբեքիր: Տանջանքներին չդիմանալով՝ մահացել է աքսորի ճանապարհին, Աղձնիքի նահանգի Սլիվան քաղաքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար