Սուրեն Երեմյան

Պատմաբան, հայագետ

Լևոն Չերքեզյան

Ճարտարապետ

Հենրիկ Անասյան

Դիրիժոր, կոմպոզիտոր

Վան Հունանյան

Գեղանկարիչ

Դավիթ Քյոսայան

Դերասան, պրոդյուսեր

Հովհաննես Հաջինյան

Մնջախաղաց, պարող

Դավիթ Միրոյան

Ռեպ երգիչ, պրոդյուսեր

Ավետիք Գևորգյան

Ջութակահար

 

 

 

 

ՍՐԱՊԻՈՆ ԹՂԼՅԱՆ

Դրամատուրգ

12 դեկտեմբեր, 1840 - 30 ապրիլ, 1919

Ծնվել է Կոստանդնուպոլսում: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում: 1858թ. ավարտել է Վենետիկի Մուրատ-Ռաֆայելյան վարժարանը և վերադարձել Կ.Պոլիս, դարձել Տատյան ամիրաների տան ուսուցիչ, միաժամանակ ֆրանսերեն ավանդելով մի շարք տներում և դպրոցներում։ Երկար տարիներ որպես ուսուցիչ աշխատել է Սկյուտարի ճեմարանում, կրթելով բազմաթիվ աշակերտներ, որոնք հետագայում դարձել են հայտնի դեմքեր, ինչպես Պետրոս Դուրյանը, Հարություն Մրմրյանը, Մելքոն Կյուրճյանը, Արշակ Չոպանյանը և այլք։ 1860-ականների սկզբներից գրել է պիեսներ, որոնք բազմիցս բեմադրվել են պոլսահայ բեմում։ Հեղինակել է «Էլեոնորա», «Դարանակալ պանդոկը», «Մասյաց դյուցազնուհի», «Կույր Տիրան», «Լենկթիմուր». «Մեծն Տրդատ», «Տիգրանուհի կամ Հաղթանակ հայոց ընդդեմ մարաց», «Սափփո քերթողուհի» և այլ պիեսներ: Պատմական դեմքերին ու դեպքերին մոտեցել է քմահաճորեն: Այդ գործերը, որ 1860-ականներին բեմադրել են «Արևելյան թատրոն»-ը և այլ խմբեր, բեմական կարճ կյանք են ունեցել, չեն տպագրվել: Նրա «Էլեոնորա» պիեսը փաստորեն փոխադրություն է ֆրանսերենից: Թարգմանել է ֆրանսերեն մելոդրամաներ` «Արյան բիծ», «Լիոնի սուրհանդակը», «Արքայն զբոսնու», «Երկու հիսնապետ» և այլն, որոնք բեմադրվել են արևմտահայ բեմում: Մահացել է Կոստանդնուպոլսում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար