Արիստակես Սեդրակյան

Բանասեր, պատմաբան, եկեղեցական գործիչ

Արթյուր Ադամով

Արձակագիր, դրամատուրգ

Շողիկ Սաֆյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Հայկ Ղազարյան

Պատմաբան

Արտավազդ Հովակիմյան

Բանաստեղծ, արձակագիր

Շնորհիկ Շահինյան

Արձակագիր, լրագրող

Ժաննա Հակոբյան

Բանաստեղծ, արձակագիր

Բամբիռ

Ռոք խումբ

Սուրեն Փահլևանյան

Հաղորդավար, դերասան

Լիլիթ Մանարյան

Ֆլեյտահար, նկարիչ

 

 

 

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Լեզվաբան

25 հոկտեմբեր, 1920 - 2 օգոստոս, 2014

Ծնվել է ՀՀ Մաստարա գյուղում (այժմ` ՀՀ Արագածոտնի մարզում): Ավարտել է Մաստարայի յոթնամյա և Թալինի միջնակարգ դպրոցները: 1938թ ընդունվել է Երևանի պետական համալսարանի լեզվագրական ֆակուլտետ։ 1941թ.` 4-րդ կուրսից զորակոչվել է խորհրդային բանակ և մասնակցել Երկրորդ Համաշխարհային պատերազմին: Երրորդ անգամ ծանր վիրավորվելուց հետո 1943թ. զորացրվել է, շարունակել ուսումնառությունը և 1944թ. ավարտել համալսարանը: 1945-48թթ սովորել է ԵՊՀ ասպիրանտուրայում: 1958թ-ից դասավանդել է ԵՊՀ-ում: 1969-76թթ եղել է ժամանակակից հայոց լեզվի ամբիոնի վարիչը, 1977-85թթ` բանասիրական ֆակուլտետի դեկանը, 1985-90թթ` հայոց լեզվի պատմության ամբիոնի վարիչը։ Աշխատությունները վերաբերում են հայոց լեզվի ձևաբանության և շարահյուսության հարցերին` «Արդի հայերենի բայի և խոնարհման տեսություն» (1953թ.), «Հատուկ անուն» (1964թ.), «Մանուկ Աբեղյանի հինգ հոլովի տեսությունը և նրա հին ու նոր քննադատությունները» (1967թ.), «Հայերենի խոսքի մասերի ուսմունքը» (1980թ.)։ Կազմել է «Հայերեն ուղղագրական-ուղղախոսական տերմինաբանական բառարանը» (1973թ.), «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարանը» (համահեղինակ, հ.1-5, 1986-2001թթ), հայոց լեզվի 5-7-րդ (1965թ-ից) և 4-րդ (1970թ-ից) դասարանների դասագրքեր (համահեղինակ), տերմինաբանական ուղեցույցներ։ 1981թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1982թ-ից՝ պրոֆեսոր): Պարգևատրվել է «Պատվո նշան» (1981թ.), Հայրենական Մեծ պատերազմի 2-րդ աստիճանի (1985թ.) շքանշաններով, ՀՀ «Մովսես Խորենացի» և բազմաթիվ այլ մեդալներով: 1970թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման, 2003թ.` ՀՀ նախագահի մրցանակին, 2010թ.` ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի։ Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար