ՀԱԿՈԲ ԿԱՐԱՊԵՆՑ

Արձակագիր

9 օգոստոս, 1925 - 20 հոկտեմբեր, 1994

Հակոբ Կարապետյան

Ծնվել է Իրանի Թավրիզ քաղաքում: Ավարտել է Թեհրանի Սեն Լուի ֆրանսիական քոլեջը և Հայկազյան-Թամարյան հայկական դպրոցը: 1944թ. եղել է Թեհրանի Հայ Պատանեկան մշակութային միության հիմնադիրներից: 1946թ. այն վերանվանվել է Հայ Երիտասարդական մշակութային միություն, իսկ 1950թ.` «Հայ Մշակույթային Արարատ Միություն»: Վերջինս ընդարձակվելով և աճելով վերանվավեց «Հայ Մշակույթային Արարատ Կազմակերպություն»: 1947-49թթ սովորել է ԱՄՆ-ի Միսսուրի նահանգի, 1950-52թթ` Նյու Յորքի Կոլումբիայի համալսարաններում: Մասնագիտացել է լրագրության մեջ` երկրորդ մասնագիտություն ընտրելով հոգեբանությունը: 1951-53թթ Քալիֆորնիայում բնակվելուց հետո, տեղափոխվել է Նյու-Յորք, որտեղ մեկ տարի դասավանդել է Քորնել համալսարանի լեզվաբանական բաժնում: 1954-79թթ աշխատել է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի հայկական բաժնում: Հեղինակել է պատմվածքներ, նորավեպերի ժողովածուներ` «Անծանոթ հոգիներ» (1970թ.), «Միջնարար» (1981թ., Հայկաշեն Ուզունյան գրական մրցանակ), «Անկատար» (1987թ.), վեպեր` «Կարթագենի դուստրը» (1972թ., Հայկաշեն Ուզունյան գրական մրցանակ), «Ադամի գիրքը» (1983թ., ՀԲԸՄ Ալեք Մանուկյան և ֆրանսահայ ԳՄ Է.Գավուքճյան-Այվազյան գրական մրցանակներ): Կյանքի վերջին տարիներին հրատարակել է ևս 2 հայերեն հատոր` «Երկու աշխարհ» գրական փորձագրություններ (1992թ.) և «Մի մարդ ու մի երկիր» (1994թ.) պատմվածքները: Մահացել է ԱՄՆ Բոստոն քաղաքում: Կարապենցի անունով է կոչվում Երևանի թիվ 6 հիմնական դպրոցը (1995թ-ից):

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար