Գրիգոր Խլաթեցի

Մատենագիր, բանաստեղծ, երաժիշտ

Հեղինե Ղորղանյան

Օպերային երգչուհի

Հարություն Քյուրդյան

Պատմաբան, բանասեր, արվեստաբան

Հակոբ Կարապենց

Արձակագիր

Զոյա Պետրոսյան

Ջութակահար

Վարդգես Պետրոսյան

Արձակագիր, դրամատուրգ

Գևորգ Սարգսյան

Դրամատուրգ, արձակագիր

Սուրեն Դանիելյան

Գրականագետ

Մարիա Գուլեգինա

Օպերային երգչուհի

Արայիկ Ալեքյան

Քանդակագործ

 

 

 

 

ԼԱՎՐԵՆՏԻ ՄԻՐԶՈՅԱՆ

Լեզվաբան

Ծնվել է 1950թ. մայիսի 22-ին, ՀՀ Տավուշի մարզի Չորաթան գյուղում: Ավարտել է Ներքին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցը, ապա` Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: Աշխատել է հանրապետական մամուլում, հեռուստատեսությունում, խմբագրել է «Հայոց լեզուն և գրականությունը դպրոցում» հանդեսը, «Հայ աշխարհ», «Համայնք», «Էրեբունի», «Քաղաքացիական ծառայություն» թերթերը: Դասախոսում է Հայաստանի պետական կառավարման ակադեմիայում, Երևանի ճարտարապետության և շինարարության ու Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարաններում, վերջինում եղել է նաև պրոռեկտորը: Մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր է, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս:  1975թ-ից Հայաստանի ժուռնալիստների միության անդամ է: 2004-10թթ եղել է ՀՀ լեզվի պետական տեսչության պետը: Հրատարակել է «Առձեռն մայրենի» (1992-95թթ), «Ուղղագրական, հոմանիշների, դարձվածաբանական բառգիրք» (1997թ.), «Իմացաբանական շտեմարան» (1999թ.), «Երևան» (համահեղինակ, 2002թ.), «Գրպանի ուղղագրական բառարան» (2002թ., 2004թ.), «Սխալ և ճիշտ» (համահեղինակ, 1999թ.), «Մանվել Քաջունի» (2006թ.), «Հավերժության ղողանջներ» (2008թ.), «Տավուշ» (2010թ.) գրքերը, ինչպես նաև ակնարկների 3 ժողովածու: Պարգևատրվել է ՀՀ ԿԳՆ ոսկե, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե, «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե, «Գարեգին Նժդեհ», «Հակոբ Մեղապարտ» մեդալներով: