
Աղեքսանդր Մխիթարյան
Բանասեր, բանահավաք

Սողոմոն Մելիք-Շահնազարյան
Արձակագիր

Բագրատ Մուրադյան
Դերասան

Վարդգես Տալյան
Կոմպոզիտոր

Լյուսյա Արղության
Արձակագիր

Ալեքսանդր Սահինյան
Ճարտարապետ

Բոգդան Ջանյան
Բանաստեղծ

Հանրի Զարյան
Դերասան, արձակագիր

Սոնա Սեֆերյան
Լեզվաբան, թարգմանիչ

Ռազմիկ Դավոյան
Բանաստեղծ

Լևոն Գրիգորյան
Կինոռեժիսոր

Հակոբ Ղազանչյան
Բեմադրիչ

Ռուբեն Տերտերյան
Երաժշտագետ

Սոֆա Ազնաուրյան
Կոմպոզիտոր

Արմեն Գևորգյան
Երգիչ, երաժիշտ

Արա Գևորգյան
Դերասան

Անահիտ Տեր-Սարգսյան
Դերասանուհի, նկարիչ-դիզայներ

Յանա Դանիելյան
Հաղորդավար

Նազիկ Բաղդասարյան
Դերասանուհի

Տիգրան Սարգսյան
Բալետի արտիստ
ԳՐԻԳՈՐ ԱՐԾՐՈՒՆԻ

27 փետրվար, 1845 - 19 դեկտեմբեր, 1892
Ծնվել է Մոսկվայում: Եղել է պետական գործիչ, գեներալ Երեմիա Արծրունու որդին: 1858-63թթ սովորել է Թիֆլիսի ռուսական գիմնազիայում: Այնուհետև ուսանել է Մոսկվայի և Պետերբուրգի համալսարաններում, 1867-69թթ` Հայդելբերգի համալսարանում` ստանալով քաղաքատնտեսության և փիլիսոփայության դոկտորի գիտական աստիճան: 1865-70թթ թղթակցել է «Մեղու Հայաստանի», «Հայկական աշխարհ» պարբերականներին: 1869-70թթ հայերենի դասեր է առել Վիեննայի, ապա Վենետիկի Մխիթարյանների մոտ: 1870թ. սեպտեմբերին վերադարձել է Թիֆլիս, պաշտոնավարել Գայանյան օրիորդաց դպրոցում։ 1872-92թթ եղել է «Մշակ» թերթի հիմնադիր-խմբագիրը: Եղել է հայ ազատական գաղափարախոսության ներկայացուցիչներից: Ազգային առաջադիմության տեսանկյունից վտանգավոր համարելով օտարերկրյա կապիտալի մուտքը Այսրկովկաս` առաջարկել է տեղական միջոցներով հիմնել բաժնետիրական ընկերություններ, փոխօգնության գանձատներ: Պայքարել է հանուն բուրժուադեմոկրատական բարեփոխումների, ժողովրդի կրթության, լուսավորության, կնոջ իրավահավասարության: Հրապարակախոսական գործունեությանը զուգընթաց զբաղվել է գրական ստեղծագործությամբ։ Գրել է հուշագրական բնույթի գործեր, «Էվելինա» (1891թ.) վեպը, պատմվածքներ, ակնարկներ, ֆելիետոններ և այլն։ Հարուստ է մանավանդ նրա գրական-քննադատական ժառանգությունը։ Դեռ հայդելբերգյան շրջանում դրել է իդեալներ առաջարկող և հասարակության ախտերն անխնա մերկացնող գրականության զարգացման պահանջը, շեշտել ռոմանտիկական և ռեալիստական արվեստը հասարակության կենսական շահերին ծառայեցնելու միտքը։ 1880-ական թվականներին հրաժարվել է ռոմանտիկական գրական ուղղությունը պաշտպանելու նախկին դիրքավորումից։ Եռանդուն մասնակցություն է ցուցաբերել սուլթանական բռնապետության դեմ ռեալիզմի նոր սահմանում` ելնելով տիպականության, տիպ-կերպարի այն ժամանակվա ընդունված ըմբռնումից: Ըստ նրա` տիպը բազմաթիվ անհատականությունների ընդհանրացման արդյունք է, որը ներառում է հոգեբանությունների և բնավորությունների տիպական միջինը: Հանդես է եկել Նիոբե, Ասիացի, Է.Շատիրավացի գրական կեղծանուններով: Մահացել է Թիֆլիսում, թաղված է տեղի Խոջիվանքի հայկական պանթեոնում: