
Գևորգ Ախվերդյան
Բանասեր, բժիշկ, տնտեսագետ

Խորեն Ստեփանե
Բանաստեղծ

Ալեքսանդր Աբելյան
Դրամատուրգ, թատերական գործիչ

Հմայակ Արծաթբանյան
Գեղանկարիչ

Արաքսյա Գյուլզադյան
Երգչուհի

Արաքսի Օհանյան
Դերասանուհի, բեմադրիչ

Հրաչյա Մեքինյան
Բեմանկարիչ, դերասան

Սերգո Միկոյան
Պատմաբան

Գայանե Մամաջանյան
Գեղանկարչուհի

Լյուդվիգ Ավետիսյան
Գեղանկարիչ

Գևորգ Սարգսյան
Գեղանկարիչ

Վահե Խաչատրյան
Կինոռեժիսոր, կոմպոզիտոր

Արմինե Գրիգորյան
Երգչուհի, դերասանուհի

Լուսինե Մարտիրոսյան
Ռեժիսոր, պրոդյուսեր

Էրիկ Կարապետյան
Երգիչ
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԾԱՏՈՒՐՅԱՆ

28 ապրիլ, 1865 - 31 մարտ, 1917
Ծնվել է Զաքաթալայում: Սովորել է ծննդավայրի դպրոցում, աշակերտել Արշակ Ագապյանին: 1881թ. ավարտել է քաղաքային երեքդասյան ուսումնարանը։ Ուսումը շարունակելու համար 1881թ. մեկնել է Թիֆլիս` Ներսիսյան դպրոց ընդունվելու երազանքով, որը չի իրականացել։ Բանվորություն է արել խճուղու շինարարությունում, աշխատել որպես «դուքնի աշկերտ», գործակատար։ 1883թ. ընդունվել է Թիֆլիսի արհեստագործական դպրոց, հիվանդության պատճառով կիսատ թողել։ Անհաջողությամբ է ավարտվել նաև 1885թ. Էջմիածնի Գևորգյան ճեմարան ընդունվելու փորձը։ Մինչև 1902թ. ուսուցչություն է արել Նիժնի Նովգորոդի և Մոսկվայի հայ մեծահարուստների ընտանիքներում, ծառայել բանկային և առևտրական գրասենյակներում։ Եղել է Մ.Բարխուդարյանի` 1888թ-ից Մոսկվայում հրատարակված «Հանդես գրական և պատմական»-ի հիմնական աշխատակիցը, իսկ Մ.Բարխուդարյանի բացակայությամբ` նաև հրատարակիչը։ Միաժամանակ աշխատակցել է «Մուրճ»-ին։ Հայ պարբերականներում հանդես է եկել Սնար, Ալաքյան, Արծիվյան, Շիտակյան ծածկագրերով։ 1902թ. դարձել է Մոսկվայի գրական-գեղարվեստական խմբակի անդամ, ծավալել մշակույթային գործունեություն։ 1891թ. Մոսկվայում լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն, 1898թ.` երկրորդը։ Ժողովրդադեմոկրատական հայեցակետից արտացոլել է «կյանքի խորթ զավակների» վիշտն ու տառապանքը, ձաղկել բուրժուական էգոիզմը, դարաշրջանի արատները: Ժամանակի բարքերի մերկացումները նրա քնարերգության մեջ միահյուսվում են ազգային վշտի ու տառապանքի, ազգային-ազատագրական պայքարի մոտիվներն: Երկերից են` «Դարուս զավակը», «Մեր դարը», «Դարավերջի բարքերից», «Տուր ձեռքդ, ընկեր», «Ո՛ւր ես, հայ բլբուլ...», «Դարեր եկան...», «Զինվորի երգը» և այլն։ Գրողի աշխատանքային երգերում ռեալիստական գույներով պատկերված է դառը քրտինքով իր ապրուստը հոգացող աշխատավորի կյանքը` «Սերմնացան», «Երկրի մշակներ», «Այ սև ամպեր», «Գիր»։ Աշխատանքի փառաբանումն է «Նավավար» բանաստեղծությունը։ Նրա պոեզիային հատուկ հումանիզմն ու ազատասիրական ձգտումները ավելի են խորացել ռուսական առաջին հեղափոխության մթնոլորտում։ Տեսել է «աշխատանքի և ոսկու մեծ կռիվը», երգել «բանվոր գնդերի» հերոսամարտը («Բանվորուհու օրորը»): 1901թ. լույս է տեսել «Գրչի հանաքներ» երգիծական ոտանավորների ժողովածուն` Վարդգես Սուրենյանցի նկարչական ձևավորումով։ Երգիծանքն ուղղված է ագահ ու տգետ բարեպաշտների դեմ («Բարեպաշտը», «Փրկության ուղի»): Մասնակցել է Յ.Վեսելովսկու և Մ.Բերբերյանի կազմած «Армянские беллетристы» (1893թ.) ժողովածուի նյութերի ընտրության ու թարգմանության գործին, Յ.Վեսելովսկու հետ ռուսերեն է թարգմանել Գ.Սունդուկյանի «Պեպո»-ն: 1905թ. թարգմանել և հրատարակել է «Ռուս բանաստեղծներ» ժողովածուի առաջին հատորը (Ա.Պուշկին, Մ.Լերմոնտով), 1906թ.` երկրորդը (Ա.Նեկրասով, Ա.Կոլցով, Ի.Նիկիտին, Ա.Պլեչեև)։ Նրա երկերը ռուսերեն են թարգմանել Յ.Վեսելովսկին և Վ.Բրյուսովը։ Նրա տեքստերով երգեր են գրել Ալեքսանդր Սպենդիարյանը («Այ վարդ», «Մի լար, բլբուլ»), Անուշավան Տեր-Ղևոնդյանը («Արի ընկեր», «Սերմնացան»): Ժողովրդական ճանաչում ունեն նրա խոսքերով գրված «Նավավար», «Հայ մայրենին» երգերը։ Մահացել է Թիֆլիսում, թաղված է տեղի Խոջիվանքի հայկական պանթեոնում: