ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹԱՐԽԱՆՅԱՆ

Թարգմանիչ, թատերական գործիչ

30 դեկտեմբեր, 1865 - 29 հուլիս, 1903

Ծնվել է Դաղստանի Ղզլար քաղաքում: Սովորել է Վլադիկավկազի ռեալիստական դպրոցում, զբաղվել է ուսուցչությամբ: 1891-92թթ եղել է Թիֆլիսի Հայոց դրամատիկական ակումբի խաղացանկային հանձնաժողովի անդամ, 1893-1903թթ` «Թատրոն» հանդեսի խմբագիր-հրատարակիչը: Թարգմանել է Հ.Իբսենի «Ուրվականներ», Սարդուի և Մորոյի «Մադամ Սան Ժեն», Սարդուի «Տոսկա», Զուդերմանի «Պատիվ» և այլ պիեսներ, որոնք բեմադրվել են մի շարք թատրոնում: Մահացել է Բաթումիում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար