
Նիկոլ Աղբալյան
Գրականագետ, պետական գործիչ

Հարություն Զաքիև
Ճարտարագետ, ճարտարապետ

Լևոն Կարախան
Քամանչահար

Հրայր Մուրադյան
Գրականագետ, դրամատուրգ

Վանո Մուրադելի
Կոմպոզիտոր

Ամալյա Մխիթարյան
Դերասանուհի, տիկնիկավար

Սիմոն Սիմոնյան
Արձակագիր, հրապարակախոս, բանասեր

Վազգեն Ամիրբեկյան
Արձակագիր, լրագրող

Արտաշես Բաղդասարյան
Գեղանկարիչ

Լուիզա Պոզապալյան
Օպերային երգչուհի

Ժաննա Բլբուլյան
Դերասանուհի, երգահան

Մարտին Ահարոնյան
Կիթառահար, երգահան, գեղանկարիչ
ԷԴՈՒԱՐԴ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

5 փետրվար, 1928 - 6 հունվար, 2015
Ծնվել է Թուրքմենիայի Մարի քաղաքում: 1931թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Բաքու: 1941թ. աշխատել է որպես կենցաղային տեխնիկայի վերանորոգման մասնագետ, հետպատերազմյա շրջանում՝ որպես բեռնատարի վարորդ: Երաժշտական կրթությունն ստացել է 19 տարեկան հասակում Բաքվի կոնսերվատորիային կից դպրոցում՝ Սուսաննա Միքայելյանի դասարանում: 1949թ. սովորել է Բաքվի կոնսերվատորիայում: Առաջին ելույթը կայացել է դպրոցական տարիներին. Տրիկե դերերգով հանդես է եկել կոնսերվատորիայի բեմականացրած Պ.Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայում: 1954թ-ից եղել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենակատարներից: Հանդես է եկել հետևյալ օպերաներում՝ Պ.Չայկովսկու «Եվգենի Օնեգին» (Լենսկի), Ջ.Վերդիի «Ռիգոլետտո» (Կոմս), «Տրավիատա» (Ալֆրեդ), Շ.Գունոյի «Ֆաուստ» (Ֆաուստ), Ա.Տիգրանյանի «Դավիթ Բեկ» (Երիտասարդ զինվորական) և այլն: 1968թ-ից լինելով Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի մենակատար, համերգներով ելույթներ է ունեցել Խորհրդային Միությունում և արտասահմանյան տասնյակ երկրներում` բարձր կատարողական վարպետությամբ ներկայացնելով հայկական երգարվեստը: Բացի օպերային կատարումներից հանդես է եկել Ադրբեջանի էստրադային, Հայաստանի սիմֆոնիկ, Արտեմի Այվազյանի ղեկավարած նվագախմբերում: Իսկ հայկական ռադիոյում հանդես է եկել էստրադային հնգյակի հետ: Երգացանկում ընդգրկված են եղել Առնո Բաբաջանյանի, Արտեմի Այվազյանի, Ալեքսանդր Աճեմյանի, Էդուարդ Աբրահամյանի, Էդուարդ Բաղդասարյանի ստեղծագործություններից, ինչպես նաև արիաներ, հայկական ժողովրդական երգեր: Նկարահանվել է «Ծերունին և ծովը» (1981թ.), «Թույն գնեք» (1997թ.), «Passeurs de rêves» (2000թ.) ֆիլմերում: 1957թ. Մոսկվայի Վոկալիստների 4-րդ համաշխարհային փառատոնի ժամանակ արժանացել է արծաթե մեդալի: 1961թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում: