Արմեն Տիգրանյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Արամ Թորոսյան

Ճարտարապետ, գրող

Մկրտիչ Արմեն

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Փայլակ Մանուկյան

Ճարտարապետ

Արկադի Մաղդասյան

Կրկեսի արտիստ, ակրոբատ

Անահիտ Սեկոյան

Արձակագիր

Հրաչյա Ղափլանյան

Բեմադրիչ, դերասան

Գոհար Գասպարյան

Օպերային երգչուհի

Վարուժան Նալբանդյան

Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Տիգրան Լևոնյան

Օպերային երգիչ, բեմադրիչ

Գեորգի Թովմասյան

Գեղանկարիչ

Անահիտ Արփեն

Արձակագիր

Մարի Սանթրոսյան

Դերասանուհի

Եվա Սուջյան

Երգչուհի, երաժիշտ

Ժորա Սարգսյան

Դաշնակահար

 

 

 

 

ՎԱՀԱԳՆ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ

Երգեհոնահար

19 ապրիլ, 1931 - 5 հուլիս, 2011

Ծնվել է Երևանում: Սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում` Առնո Բաբաջանյանի դասարանում: 1962թ. ավարտել է Լենինգրադի Ն.Ռիմսկի-Կորսակովի անվան կոնսերվատորիայի Յ.Բրյուշկովի դաշնամուրի և Ի.Բրաուդոյի երգեհոնի դասարանները: Եղել է Հայֆիլհարմոնիայի մենակատար: 1963թ-ից մանկավարժական գործունեություն է ծավալել Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 1966թ-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, բացել է երգեհոնի դասարան (1970-85թթ, միաժամանակ՝ ՀՊՄՀ-ում), 1997թ-ից եղել է երգեհոնի ամբիոնի վարիչը (1990թ-ից՝ պրոֆեսոր): 1965թ. ապրիլի 24-25-ին Խորհրդային Հայաստանում առաջին անգամ նրա և Լուսինե Զաքարյանի մասնակցությամբ հոգևոր երաժշտության համերգային ծրագրով նշվել է Հայոց Ցեղասպանության (1915թ.) տարելիցը: Երաժշտի շնորհիվ հայ հոգևոր երգը բազմաթիվ եվրոպական երգեհոնահարների ծրագրային կատարումների ցանկում գտել է իր տեղը: Մեծապես նպաստել է Հայաստանում երգեհոնային արվեստի տարածմանը: Նվագացանկն ընդգրկել է մինչդասական շրջանի, Յոհան Սեբաստիան Բախի, Հենդելի, նաև Քրիստափոր Քուշնարյանի, Հարո Ստեփանյանի, Տիգրան Մանսուրյանի և այլոց երկերից: Առաջին անգամ երգեհոնով հնչեցրել է Ներսես Շնորհալու, Խաչատուր Տարոնացու, Գրիգոր Մագիստրոս Պահլավունու շարականները (Կոմիտասի ու Մակար Եկմալյանի մշակմամբ և սեփական փոխադրությամբ): Կատարումն աչքի է ընկնում գունեղ հնչողությամբ, ոճական ճշգրիտ մեկնաբանումով: Համերգային լայն գործունեություն է ծավալել` հանդես գալով ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում` Լոնդոն, Փարիզ, Նյու-Յորք, Ռիգա, Վիլնյուս, Մոսկվա և այլուր: Եղել է Հայաստանում երգեհոնների տեղադրման և երգեհոնային երաժշտության առաջին կատարողն ու տարածողը, նաև` հանրապետական, համամիութենական, միջազգային ստուգատեսների, փառատոների, մրցույթների հեղինակավոր հանձնաժողովների անդամ ու նախագահ: 1970թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 2006թ.` ժողովրդական արտիստի կոչման, 2009թ.՝ Հայ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանի: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար